Ինչ է նախատեսում Իսրայելն ընդդեմ Իրանի
ՀասարակությունԻսրայելի ռազմաoդային ուժերը վերսկսել են Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարված հասցնելու դասընթացները, այս մասին հաղորդում է «Ալ Արաբիան» հղում կատարելով իսրայելական լրատվամիջոցներին:
Ըստ «12-րդ ալիք»-ի և «Թայմս օֆ Իսրայել»-ի , «Իսրայելի Պաշտպանության ուժերի շտաբի պետ Ավիվ Կոհավին երկու տարվա ընդմիջումից հետո հրամայել է բյուջետային միջոցներ հատկացնել նման սցենարի համար:» , ասվում է հաղորդագրության մեջ:
Կոհավին նաև հրամայել է, որ «օդային ուժերը ինտենսիվ վարժանքներ սկսեն , Իրանի միջnւկային ծրագրին հարված հասցնելու համար»:ՆԱսվել է նաև, որ կառավարությունը ծրագրում է 1,5 միլիարդ դոլար հատկացնել Իրանի վրա հարձակման համար։
Կոհավին տարեսկզբին հայտարարել էր, որ Իսրայելը թարմացնում է Իրանի դեմ իր օպերատիվ ծրագրերը։