Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2354, մահվան՝ 40 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 295 368 է, մահվան դեպքերինը՝ 7271
ՀասարակությունՀայաստանում հոկտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2354 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 295 368-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 38 քաղաքացի, մահացածների թիվը 6013 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հոկտեմբերի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1258 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 40 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7271-ի:
Ավելին՝ այստեղ