Մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն Թորոսյան
ՀասարակությունԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մարզային այցելությունների շրջանակներում այսօր եղել եմ Հրազդանի և Վանաձորի բժշկական կենտրոններում՝ ծանոթանալու կորոնավիրուսային հիվանդության բուժօգնության կազմակերպմանը։
Երկու ԲԿ-ների տնօրենների հետ խոսել եմ ծանրաբեռնվածության, առաջացած խնդիրների և դրանց լուծումների մասին։ Այս ԲԿ-ների օրինակով կարող ենք փաստել, որ հանրապետության բժշկական կենտրոնները, որոնք սպասարկում են քովիդով պացիենտներին, աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով և մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում։
Քիչ չեն նաև մեր այն հայրենակիցները, որոնք հնարավորություն չունեն հոսպիտալացվելու և տանը սպասում են իրենց հերթին։ Մեր հայրենակիցներին ևս մեկ անգամ կոչ եմ անում պատվաստվել, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք կոտրել վարակի շղթան, ինչպես նաև՝ հոսպիտալացվելու անհրաժեշտություն չառաջանա։
Ավելին՝ այստեղ