Հրաձգություն՝ կինոնկարի նկարահանման ժամանակ․ զոհվել է օպերատորը
ՀասարակությունԱռնվազն երկու մարդ ստացել է տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ՝ «Ժանգը» /Rust/ կինոնկարի նկարահանումների ժամանակ՝ հրազենային զենքի սխալ օգտագործման հետեւանքով։ Կինոնկարում, նշենք, որ նկարահանվում է նաեւ դերասան Ալեք Բոլդուինը։
Մարմնական վնասվածք ստացածներից մեկը, որ կինոնկարի օպերատորն էր, ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է TMZ-ն, վկայակոչելով Սանտա-Ֆեի ոստիկանության բաժանմունքի տարածած հայտարարությունը։
42-ամյա Գալինա Հաթչինսը, ըստ The Hollywood Reporter-ի, տեղափոխվել էր հոսպիտալ, որտեղ էլ մահացել էր ստացած մարմնական վնասվածքներից։ Կինոնկարի ռեժիսոր 48-ամյա Ջոեդ Սոուզան էլ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։
Ոստիկանության հայտարարության համաձայն, հրազենային զենքը, որի սխալ օգտագործման պատճառով տեղի է ունեցել ողբերգական միջադեպը, գտնվել է Ալեք Բոլդուինի ձեռքին։ Ներկայումս պարզվում է, թե ողբերգական միջադեպում որքան է մարդկային գործոնի ազդեցությունը։