Լրահոս
Կարևոր


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի հարցի լուծումը փոխզիջումներ է պահանջում. Պուտին

Վիդեո

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի հարցի լուծումը փոխզիջումներ է պահանջում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, դադարեցնելով արյունահեղությունը Ղարաբաղում, դրսեւորելով քաղաքական իմաստություն։ «Առաջին հերթին՝ պետք է արժանին մատուցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի քաղաքական իմաստությանը։ Այնուհանդերձ, չնայած ներկա իրադարձությունների ողջ ողբերգությանը, նրանք կարողացան վեր կանգնել այսրոպեական քաղաքական կոնյունկտուրայից եւ շատ պատասխանատու որոշում կայացնել ։ Ես գիտեմ, որ, որքան էլ տարօրինակ լինի, եւ մեկ, եւ մյուս երկրում պահանջներ կան իրենց ղեկավարների դեմ։ Միշտ էլ կան քաղաքական ուժեր, որոնք ինչ-որ բանից դժգոհ են կամ կարծում են, որ կարելի էր ավելին անել։ Բայց պատասխանը միշտ կա. «Փորձեք ավելի լավ անել»: Այնուամենայնիվ, Ալիեւին եւ Փաշինյանին հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը։

Բայց նույնիսկ բանը միայն այդ չէ: Թեեւ չկա ավելի կարեւոր բան, քան մարդկային կյանքերի պահպանումը։ Այնուամենայնիվ, դեռ կան կարեւոր գործոններ: Մասնավորապես, անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ամբողջ տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար: Այդ պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, երբ երկու կողմերն ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները որպես երկարաժամկետ, եւ երկու կողմերն էլ գնահատեն առավելությունները, ուզում եմ սա ընդգծել՝ խաղաղ համակեցության առավելությունները: Իսկ դրանում բոլորն են շահագրգռված։ Ադրբեջանը շահագրգռված է Նախիջեւանի հետ նորմալ հաղորդակցության իրականացման եւ հաղորդակցությունների ապասառեցման հարցում։ Սա Հայաստանի առջեւ ծառացած առաջին խնդիրներից է։ Տարածաշրջանում ստեղծել արդյունավետ տնտեսական կյանք, արդյունավետ փոխգործակցություն: Այդ թվում՝ ապագայում Ադրբեջանի հետ։ Սկզբունքորեն Հայաստանը շահագրգռված է դրանում: Ապասառեցնել հարաբերությունները Թուրքիայի հետ, դրանց ժամանակակից բնույթ հաղորդել։ Եւ այս, եւ մեկ, եւ մյուս դեպքում պետք է հանգեցնի հիմնական նպատակի իրականացմանը՝ երկու պետությունների անվտանգ համակեցության եւ տնտեսական զարգացման պայմանների ստեղծմանը։ Հնարավո՞ր է դա անել, թե՞ ոչ: Հնարավոր է:

Մենք արեցին մեզանից կախված ամեն բան արյունահեղությունը դադարեցնելու համար, եւ ոչ միայն։ Մեր խաղաղապահները արժանապատվորեն կատարում են իրենց պարտքը: Ավելի քան 50 հազար փախստական արդեն վերադարձել է: Ընդհանուր առմամբ, հաջողվում է հակամարտության գոտում իրավիճակը պահպանել այն տեսքով, ինչպիսին հիմա է՝ ռազմական խոշոր գործողություններ չկան, եւ, ցավոք, պատահում են միջադեպեր։ Այո, ցավոք, երբեմն նույնիսկ մարդիկ են մահանում։ Սակայն միանգամայն իդեալիստական պատկեր երեւի դժվար է պատկերացնել այսքան տարիների դիմակայությունից հետո։

Այժմ ամենակարեւորը սահմանին իրավիճակի վերջնական կարգավորումն է։ Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել։ Սակայն այստեղ, թերեւս, մեզ ուրիշ ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից։ Ինչո՞ւ: Կան պարզ պրագմատիկ բաներ` քարտեզներ, որոնք գտնվում են ռուսական բանակի գլխավոր շտաբում: Քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին էր սահմանը հանրապետությունների միջեւ խորհրդային շրջանում: Այս փաստաթղթերի հիման վրա պետք է հանգիստ նստել… երկու կողմերից… Կան բաներ, որոնք պահանջում են նաեւ փոխզիջումներ… ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթելու համար, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակելու համար: Ուստի անհրաժեշտ է, որ սա ճանաչեն եւ հասկանան երկու կողմերը: Հնարավո՞ր է դա անել, թե՞ ոչ։ Հնարավոր է: Սակայն մենք, իհարկե, նաեւ բազմակողմ ձեւաչափ գտնելու կողմնակից ենք, այդ թվում, ասենք, Մինսկի խմբի աշխատանքի ակտիվացման։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, այդ թվում՝ մեր գործընկերների հետ։ Գլխավորը հիմնական նպատակին հասնելն է՝ անվտանգության ստեղծումը եւ հարաբերությունների հետագա կառուցումը դրական առումով: Մինչ այժմ այն, ինչին մեր առջեւ նպատակ ենք դրել հասնել, ընդհանուր առմամբ, հաջողվել է հասնել։ 

Ավելին՝ այստեղ

 

Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԱյսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնք48 ժամ, մինչև իսկական դժnխքը կիջնի Իրանի գլխին. Թրամփ Հայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Իսկ ձեր ղեկավա՞րը… կարո՞ղ է նույն կերպ ազատ շրջել և առանց վախի շփվել մարդկանց հետ. Արսեն Վարդանյան Tesla-ն բացահայտել է տնային արևային վահանակների փոխհատուցման ժամկետները զեղչերի ավարտից հետոԻրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասանՔուվեյթում հարձակման է ենթարկվել CH-47 Chinook ուղղաթիռը Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտություն«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևՀնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին Անի Երանյանի նոր ֆոտոշարքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագինՄինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվորԱդրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը․ Արթուր ՄիքայելյանՊրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար» Փոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ուջանում «Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ ԲագրատյանՆիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ Փեզեշքիանին«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնին«Փախածը, կրկնում եմ, վարչապետի կողմից նշանակված, ծննդով ղարաբաղցի` կոչումով գեներալ-լեյտենանտ Ասրյան Էդիկն է»․ Նառա ԳևորգյանՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերըՆարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում է«ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանIDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայիցԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր ԿամենդատյանԿոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էՈւժեղ Հայաստանի ուժեղ Աշտարակ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար Ակադեմիական քաղաքը փուչիկ է, որը պայթելու է ընտրություններից անմիջապես հետո․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Արագածոտնի մարզում ենՓաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Բանկերի գերշահույթը պետք է գնա թոշակների բարձրացմանը. Հրայր ԿամենդատյանՇատ ավելի հաճելի է լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը. գործող իշխանությունը հենց այդ տրամաբանությամբ է կառուցում իր թեզերը․ Նաիրի ՍարգսյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԵկել է փակագծերը բացելու ժամանակը․ Արշակ Կարապետյան