ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՀասարակությունՌուս խաղաղապահները, Ռուսաստանի և Հայաստանի բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչները մարդասիրական ակցիա են անցկացրել Արցախի հեռավոր շրջանում։ Ակցիան տեղի է ունեցել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի Առնիկ Ավանեսյանի անվան դպրոցում՝ կարիքավոր ընտանիքներին 1,2 տոննա մարդասիրական օգնության փոխանցմամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Այսօր Ասկերանի շրջանի Խրամորթ բնակավայրում «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ իրականացվում է մարդասիրական ակցիա։ Օգնություն է տրամադրվելու ավելի քան 320 ընտանիքի, առաջին հերթին մենք դպրոցական պարագաներ ենք հանձնում Խրամորթ բնակավայրի աշակերտների և նախադպրոցական տարիքի երեխաների համար: Հետագայում մարդասիրական օգնություն կփոխանցվի նաև բազմազավակ ընտանիքներին, կտրամադրվեն վառարաններ, հագուստ, կոշիկ, առաջին անհրաժեշտության իրեր, ակցիայի ընթացքում կհանձնվեն նաև երկու դիզելային գեներատորներ, մեկը` դպրոցի համար, երկրորդը՝ Խրամորթի վարչակազմի»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:
Ավելին՝ այստեղ