Տիգրան Կարապետյանը մահացել է
Հասարակություն«ԱԼՄ հոլդինգ»-ի և Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը մահացել է։ Նա երեկ՝ շտապօգնության մեքենայով էր տեղափոխվել Երևանի Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Տիգրան Կարապետյանն ու նրա կինը վարակվել էին կորոնովիրուսով, Կարապետյանն ապաքինվել էր։ Մոտ երկու շաբաթ անց նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր։ Հավելենք, որ Տիգրան Կարապետյանը 76 տարեկան էր։