Ռուս սահմանապահները դուրս են գալիս, Բաքվի զինվորականները մտնում են․ սահմանազատման սողացող մեխանիզմը
ՀասարակությունLragir.am-ը գրում է.
ՀՀ Սյունիքի մարզի Փայլասարի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի նկարագրությունը բացում է Հայաստանին Ռուսաստանից պարտադրվող «սահմանազատման» տեխնոլոգիան։ Ըստ նրա, անցյալ տարվանից «բանակցություններ ընթացան այդ սարի հետ կապված, հունվար-փետրվարին որոշվեց, որ ադրբեջանցիները տեղակայվում են այդ հատվածում, հարեւանությամբ մեր հայ սահմանապահներն են տեղակայվում, ինչպես նաեւ անմիջական հարեւանությամբ ռուս սահմանապահները, եւ հարակից ճանապարհն օգտագործվում է եւ մեր կողմից, եւ իրենց: Երկու օր առաջվա դրությամբ ռուս սահմանապահները էդտեղից դուրս են գալիս, ճանապարհը փակվում է ադրբեջանցիների կողմից արգելափակոցով: Հիմա մենք այնտեղ ելումուտ չունենք ընդհանրապես»։
Սյունիքի մարզում ՌԴ կիրառած այս մեթոդն ուղղված է նաեւ թուրքերի համար միջանցքների ապահովմանը, ՀՀ տարածքում ռազմավարական հատվածները Բաքվին հանձնելու միջոցով։