Զոհված զինծառայողի հարազատները կկարողանան անվճար սովորել բուհում․ նախագիծն ընդունվեց
ՀասարակությունԱզգային ժողովը «Իմ քայլը» և ԼՀԿ խմբակցությունների միաձայն քվեարկությամբ ընդունեց այս կարգավորումը տվող օրենքը։ Դրա համաձայն՝ զինված ուժերում զոհված զինծառայողների հարազատները կկարողանան բուհական կրթություն ստանալ անվճար։
Նախագիծը ներկայացրած իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ այս կարգավորումը զոհված զինծառայողների հարազատներին թույլ կտա նոր կյանք սկսել ու ապահովել իրենց բարեկեցությունը ուսման միջոցով։
Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այդ կարգավիճակում 12 մարդ է կրթություն ստանում բուհերում։
Երկրորդ ընթերցումով նախագծի քննարկումը տեղի կունենա վաղը։