Լրահոս
Կարևոր


Սրացում՝ Հայաստանի համար անհարմար պահին

Հասարակություն

1in.am-ը գրում է.Ռուսաստանը փակել է իր ներկայացուցչությունը ՆԱՏՕ-ում և խզել դաշինքի հետ ունեցած դիվանագիտական կապերը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՆԱՏՕ ղեկավարությունը հետ է ուղարկել ՌԴ ներկայացուցչության մի քանի դիվանագետների, որոնց համարել է ծպտյալ հետախույզներ:

Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերության լարման հերթական դրվագը համընկնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի հարցերի նոր հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի ռեգիոնալ այցին: Կոլոմինան հոկտեմբերի 19-ին Ադրբեջանից մեկնել է Վրաստան, իսկ 20-ին Վրաստանից կայցելի Հայաստան:

Ինչպես արդեն անդրադարձել էինք նրա սպասվող այցին, Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ունեն թերևս փոխադարձաբար հնչեցնելիք հարցեր և փոխադարձ հասկացվածության խնդիրներ: Միաժամանակ, այդ ամենը կարևոր է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության այսպես ասած էքզիստենցիալ նշանակության տեսանկյունից, մասնավորապես Հայաստանի համար, որը ներկայումս ունի անվտանգային միրջավայրի առավելագույնս հավասարակշռման և բազմազանեցման կենսական անհրաժեշտություն:

Այդ առումով սակայն, ՆԱՏՕ ԳՔ հատուկ ներկայացուցչի Հայաստան այցի շեմին Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերության սրացումը սրում է մտահոգությունն ու անհանգստությունն առ այն, թե դա որքանով կազդի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության արդյունավետության վրա: Այն, որ ՌԴ-Արևմուտք 2013 թվականից բորբոքված լարվածությունը թողել է իր ազդեցությունը և էապես սառեցրել հյուսիսատլանտյան դաշինքի հետ Երևանի գործակցության ծավալն ու տեմպը, ակնառու է: Միաժամանակ, կասկածից վեր է, որ Հայաստանը խոշոր հաշվով զգացել է այդ իրավիճակի հետևանքը ռեգիոնալ անվտանգային համակարգի համապատկերում: Միևնույն ժամանակ, խնդիրը լոկ անվտանգային ռեգիոնալ համակարգի վրա ունեցած ազդեցությունը չէ:

Բանն այն է, որ Հայաստան-ՆԱՏՕ գործակցությունը տարիներ շարունակ էապես նպաստել է Հայաստանի զինված ուժերի համակարգի կառավարման գործընթացում արդիականության տարրերի ներդրմանը: Իհարկե դրանք չեն ստացել ինստիտուցիոնալ, համակարգային բնույթ, բայց այդտեղ նաև իր ազդեցությունն է թողել հենց քաղաքական միջավայրի փոփոխությունը:

Մինչդեռ, զինված ուժերի կառավարման մեթոդաբանական արդիականացումը թվում է ոչ ուղղակի, սակայն էական ազդեցություն ունի անվտանգության ամբողջական, համալիր արդիականացման և երկրի անմիջական պաշտպանունակության գործում: Ավելին, թերևս կա մեծ հավանականություն, որ այդ առումով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունը թիրախավորվել է նաև միտումնավոր, այն ռազմա-քաղաքական գործընթացի համատեքստում, որ հյուսվում էր Հայաստանի և Արցախի շուրջ եվրասիա-թյուրքական աշխարհաքաղաքական ծրագրի տրամաբանությամբ, որ ամրագրվել էր Մոսկվայի ռեգիոնալ քաղաքականության հիմքում:

Առկա իրավիճակում թերևս ռացիոնալ չի լինի մտածել այն մասին, որ հնարավոր է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության էական վերբեռնում: Այդ իմաստով կա անցնելու երկար, բավականին բարդ ճանապարհ, ինչը պահանջելու է ժամանակ, համբերություն, և իհարկե մասնագիտական որակների վրա հիմնված դիվանագիտական-քաղաքական աշխատանք: Բայց, շատ կարևոր է այն սկսելը, թեկուզ փոքր քայլերից, բայց գործընկերային պատասխանատվությամբ, առանց ավելորդ պատրանքների և փոխադարձ կամ ինքնախաբեության դրսևորումների:

«Ուժեղ Հայաստան»-ն իր ձայները այլ թեկնածուի չի՛ տալու. Մարիաննա Ղահրամանյան Եվրոպական գագաթնաժողովը ընտրությունների նախաշեմին՝ աջակցությո՞ւն, թե՞ ռիսկ Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ Հուսահատ քայլեր է անում Փաշինյանը, գիտակցում ՝ արդար խաղի կանոններով չի հաղթի, անցել է անարդարության. Ա. Չալաբյան Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ» Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» «Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլյան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին». «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» «Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԺաննայի խայտառակ օրենքը համոզված եմ հակասահմանադրական է ճանաչվելու․ Ցոլակ ԱկոպյանԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԲնագիծ․ մորաքրոջդ տղային, որ նշանակում ես անձնագրային պետ, դա ի՞նչ է կոչվում' կոռուպցիա․ Արշակ ԿարապետյանԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը«Ռուսաստանը ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»․ Սամվել ԿարապետյանՄենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 %, միայն առա՛ջ. Սամվել ԿարապետյանՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհինՀայաստանի հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ. Գոհար ՄելոյանԵվա Զոհրաբյանը բացում է դերասանական դպրոց Սամվել Կարապետյանը դուրս է գալիս դատարանիցՍովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն Սիրիան անվտանգ միջանցք է և այլընտրանքային երթուղի էներգակիրների մատակարարման համար. Սիրիայի նախագահՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսովՀացիկ գյուղում «Ford» է այրվել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԱրցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԱյս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանԻրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանումՈ'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ինՏեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան Տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին. դա իրենց լեզվամտածողությունն է. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյան. «Ուզում են կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա իրենց չի հաջողվելու»Թվայնացում և «կանաչ» էներգետիկա. ԶՊՄԿ-ն տրանսֆորմացնում է Հայաստանի արդյունաբերությունը 8 տարի իշխել են, երկիրը աղքատության մեջ է, թող գնան․ Կարապետյան Ընտրությունը լինելու է ոչ կուսակցությունների, այլ Հայաստանի լինել - չլինելու միջև․ Արմեն Մանվելյան