Դեռ տարեսկզբին կանխատեսվում էր, որ այս տարի մեքենաների գնի նվազում է լինելու՝ պայմանավորված երկրում մեքենաների լճացմամբ։
Գաղտնիք չէ, որ ՀՀ շատ քաղաքացիներ օգտվելով ԵՏՄ շրջանակում տրված արտոնությունից բազմաթիվ մեքենաներ ներկրել երկիր՝ հաշվի առնելով ցածր մաքսատուրքը։ Շատերը մտադիր էին ավտոմեքենա վաճառել ինչպես Հայաստանում, այնպես էլ ԵՏՄ անդամ այլ երկրներում, բայց ոչ բոլորին է դա հաջողվել: Արդյունքում, երկրում մնացել են հսկայական քանակությամբ մեքենաներ, և դրանց տերերը, նույնիսկ եթե դրանք չեն շահագործում, պարտավոր են վճարել գույքահարկեր և բնապահպանական վճարներ, ինչը հանգեցնում է լրացուցիչ ծախսերի։ Սրան գումարվել է նաև երկրում տիրող համաճարակային վիճակը, որը ազդել է ոչ միայն մեքենաների արտահանման ու ներկրման ծավալների վրա, այլ նաև ելնելով ժողովրդի ֆինանսական վիճակից՝ ներքին շուկայում մեքենաների առք ու վաճառքի վրա։
Ինչպես և սպասվում էր, մեքենաների շուկայում լճացումը դեռ առկա է, իսկ արժեքների մեջ նվազման միտում է նկատվում։ Այժմ երկրորդային շուկայից հնարավոր է անգամ 3-4000 դոլարի սահմաններում միջին վիճակում գտնվող մեքենա ձեռք բերել։