Լրահոս
Կարևոր


Երևանն ու Բաքուն բախվում են Հաագայում. Независимая Газета

Հասարակություն

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը քննել է Հայաստանի պահանջները Ադրբեջանի դեմ հայցում`պարտադիր անհետաձգելի միջոցների կիրառման վերաբերյալ, գրում է Независимая Газета-ն՝ մանրամասնելով, որ իմաստն այն  է, որ նախքան հիմնական պահանջի քննարկումը սկսելը, Բաքուն պետք է ազատ արձակի հայ ռազմագերիներին և պատանդներին, դադարեցնի հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ բարբարոսական վերաբերմունքը և ազգային ատելության քաղաքականությունը: Հոկտեմբերի 18-19-ը դատարանը կլսի ադրբեջանական կողմի հայցը:

«Ադրբեջանի դեմ հայցը պարունակում է ռասայական խտրականության մասին միջազգային կոնվենցիայի վեց հոդվածների խախտման մեղադրանք: Հայտարարության մեջ ասվում է, որ երկար տարիներ Ադրբեջանը հայերին ենթարկել է ռասայական խտրականության, որն արտահայտվել է նույնիսկ խոշտանգումներով և զանգվածային սպանություններով, չխոսելով առօրյա մակարդակի հաճախակի նվաստացումների մասին:Ադրբեջանը պասիվ դիրքորոշում չի զբաղեցրել և հակընդդեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Հաագայի դատարան: Այն պարունակում է հայկական կողմի նույն բանի հայելային մեղադրանքներ:

Տարածաշրջանային JAM-news-ը գրում է, որ, ըստ Հայաստանի շահերը ներկայացնող իրավաբանների, հայցը պարունակում է Ադրբեջանում հայ բանտարկյալների խոշտանգումների և նվաստացման ապացույցներ: Մասնավորապես, խմբի անդամներից մեկը՝ Շոն Մերֆին, դատավորին ասել է, որ ինչպես միջազգային նորմերին համապատասխան, այնպես էլ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության համաձայն, Բաքուն պետք է անհապաղ ազատ արձակեր ռազմագերիներին 44-օրյա պատերազմի ավարտից հետո, բայց դա չի արել: Մերֆին ընդգծել է, որ խոսքն առնվազն 45 բանտարկյալի մասին է, որոնց առկայությունն Ադրբեջանը չի հերքում:

Զեկուցողն ասել է, որ անցած տարվա դեկտեմբերին ադրբեջանական կողմը հայ զինվորներին գերեվարել էր այն պատրվակով, թե իբր նրանք խախտել են զինադադարի պայմանները, չնայած հայկական կողմը պարտավորություն չէր վերցրել լքել այն գյուղը, որտեղ գերի էին ընկել այս զինվորները: Շոն Մերֆին դատարանին ներկայացրել է հայ գերիների դաժան խոշտանգումների և նույնիսկ սպանությունների տեսանյութերը: Այս կադրերի մի մասը սոցցանցերում տարածել են ադրբեջանցի զինվորականները:

Հայաստանի կողմից մեկ այլ մեղադրանքն Ադրբեջանի անընդունելի վերաբերմունքն է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայերի մշակութային և պատմական ժառանգության նկատմամբ: Վանդալիզմի բազմաթիվ փաստեր կան, բայց դրանք բոլորը խամրում են Շուշի քաղաքի հայտնի Ղազանչեցոց տաճարի հրետակոծության ֆոնին: Ըստ հայկական կողմի փաստաբանների, այդ գործողությունները հակասում են նախագահ Իլհամ Ալիևի հավաստիացումներին, որոնք նա հնչեցրել է ՄԱԿ-ի ամբիոնից. Ադրբեջանը տարբեր ժողովուրդների հանդուրժողականության և խաղաղ գոյակցության օրինակ է:

Հայաստանի շահերը ներկայացնող մեկ այլ փաստաբան Կոնստանտինոս Սալոնիդիսն իր խոսքում ընդգծլ է, որ Ադրբեջանում ազգային ատելությունը քարոզվում է ամենաբարձր մակարդակով. բավական է ծանոթանալ պետության բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներին: JAM-news-ը մեջբերում է Սալոնիդիսի խոսքերը Բաքվում բացված Հաղթանակի պուրակի անթույլատրելիության մասին, որտեղ գերեվարված և վնասված ռազմական տեխնիկայի հետ միասին ցուցադրվում են հայ զինվորների նվաստացուցիչ մանեկեններ:

Ըստ ընթացակարգի՝ Ադրբեջանը ներկայացրել է հակադարձ դիրքորոշում: Նրա շահերի ներկայացուցիչ Փիթեր Գոլդսմիթն ասել է, որ Ադրբեջանը կատարել է եռակողմ հայտարարության իր բոլոր պարտավորությունները: Նա չի հերքել, որ Բաքուն պահում է որոշակի թվով հայերի, սակայն ընդգծել է, որ նրանք մեղադրվում կամ արդեն դատապարտված են ծանր հանցագործությունների համար: Ադրբեջանական կողմը հրաժարվել է ընդունել ռասայական խտրականության մեղադրանքները՝ նշելով, որ Հայաստանի փաստարկները ճիշտ չեն:

Ադրբեջանի մեկ այլ օրինական ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ որոշ ցուցանմուշներ հանվել են Հաղթանակի պուրակի տարածքից, և ընդգծել է, որ Բաքուն հետաքննություն է սկսել և նույնիսկ մեղադրանք է առաջադրել իր մի շարք զինվորականների, որոնք կասկածվում են 44-օրյա պատերազմի ընթացքում հայերի դեմ հանցագործություններ կատարելու համար»,-գրել է պարբերականը: 

Նշենք, որ Ադրբեջանի հայցի վերաբերյալ նմանատիպ լսումներն արդեն մեկնարկել են: Դրանք կտևեն այսօր և վաղը Հաագայում, որից հետո ՄԱԿ-ի միջազգային դատարանը կամփոփի առաջին արդյունքները: Հայաստանի պահանջի վերաբերյալ անհետաձգելի միջոցառումների վերաբերյալ դատարանի որոշումը կկայացվի մոտավորապես մեկ ամսից: Հիմնական պահանջի քննարկումը կսկսվի ավելի ուշ:

Փաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ընդդիմության պառակտումը ուժեղացնում է իշխանությանը․ Աննա ԿոստանյանԸստ նրանց՝ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, միակ բացը այն է, որ մեր պետությունում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտ. Էդմոն Մարուքյան«Երկրի ամենամեծ արդյունաբերական արևային էլեկտրակայանը» գործում է Օմսկի նավթավերամշակման գործարանում Խոսքի և գաղափարների ազատությունը Հայաստանում բերում է բռնաճնշումների․ Ցոլակ ԱկոպյանՎիճաբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրավոր Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բшխվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ «Ուժեղ Հայաստան»-ն իր ձայները այլ թեկնածուի չի՛ տալու. Մարիաննա Ղահրամանյան Եվրոպական գագաթնաժողովը ընտրությունների նախաշեմին՝ աջակցությո՞ւն, թե՞ ռիսկ Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ Հուսահատ քայլեր է անում Փաշինյանը, գիտակցում ՝ արդար խաղի կանոններով չի հաղթի, անցել է անարդարության. Ա. Չալաբյան Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ» Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» «Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլյան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին». «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» «Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԺաննայի խայտառակ օրենքը համոզված եմ հակասահմանադրական է ճանաչվելու․ Ցոլակ ԱկոպյանԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԲնագիծ․ մորաքրոջդ տղային, որ նշանակում ես անձնագրային պետ, դա ի՞նչ է կոչվում' կոռուպցիա․ Արշակ ԿարապետյանԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը«Ռուսաստանը ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»․ Սամվել ԿարապետյանՄենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 %, միայն առա՛ջ. Սամվել ԿարապետյանՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհինՀայաստանի հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ. Գոհար ՄելոյանԵվա Զոհրաբյանը բացում է դերասանական դպրոց Սամվել Կարապետյանը դուրս է գալիս դատարանիցՍովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն Սիրիան անվտանգ միջանցք է և այլընտրանքային երթուղի էներգակիրների մատակարարման համար. Սիրիայի նախագահՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսովՀացիկ գյուղում «Ford» է այրվել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԱրցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԱյս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանԻրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանումՈ'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին