Լրահոս
Կարևոր


Երկու օր առաջ ռուս սահմանապահները էդտեղից դուրս են գալիս, ադրբեջանցիները ճանապարհը փակում են. Փարսյանը՝ Փելա Սարի մասին

Հասարակություն

Այնտեղ հատվածներ կային, որ օգտագործվում էին եւ մեր կողմից, եւ ադրբեջանցիների կողմից, բայց երկու օր առաջվա դրությամբ, ամբողջովին անցավ իրենց վերահսկողության տակ եւ մեր կողմից այդ հատվածներն այլեւս չեն օգտագործվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի գրառմանը, թե Փելա սարն ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Նրա խոսքով, դա շատ լուրջ ստրատեգիական բարձունք է, որտեղ ժամանակին տեղակայված է եղել հայկական զորամասերից մեկը. «Զորամասը վաղուց չկա, 2020-ի դեկտեմբերի 18-ից հետո: Երբ դեկտեմբերի 18-ին ՊՆ-ի հրահանգով մենք զիջեցինք բոլոր անվտանգության գոտիները, ադրբեջանական կողմը մոտեցավ նաեւ Փելա սարին: Բավականին բանակցություններ ընթացան այդ սարի հետ կապված, մի քանի անգամ իրենք փորձեցին ամբողջովին վերցնել Փելա սարի վերահսկողությունը, ինչը չհաջողվեց: Չհաջողվեց նաեւ մեր ակտիվ ներգրավվածության պատճառով, հայ սահմանապահների ակտիվ ներգրավվածության պատճառով: Արդյունքում հունվար-փետրվարին որոշվեց, որ ադրբեջանցիները տեղակայվում են այդ հատվածում, հարեւանությամբ մեր հայ սահմանապահներն են տեղակայվում, ինչպես նաեւ անմիջական հարեւանությամբ ռուս սահմանապահները, եւ հարակից ճանապարհն օգտագործվում է եւ մեր կողմից, եւ իրենց: Երկու օր առաջվա դրությամբ ռուս սահմանապահները էդտեղից դուրս են գալիս, ճանապարհը փակվում է ադրբեջանցիների կողմից արգելափակոցով: Հիմա մենք այնտեղ ելումուտ չունենք ընդհանրապես: Դրա համար ասվում է, որ այդ ռազմավարական կարեւոր հատվածը ամբողջովին անցել է իրենց վերահսկողության տակ»,-ասաց Փարսյանը:

Հարցին, թե ի՞նչ բացատրություն է դրան տվել ՊՆ-ն, Կապանի համայնքապետն արձագանքեց. «Ես չունեմ իրենց կողմից որեւէ բացատրություն: 1990-ականների պատերազմի ժամանակ այդ արձունքից ուղիղ խոցվում էին մեր բնակավայրերը: Այդ բարձունքն առավել մոտ է Ագարակ գյուղին, Խդրանց գյուղին, Սյունիք գյուղին, Դիցմայրի գյուղին, նաեւ Կապան քաղաքին»:

Նա հավելեց, որ իրեն տեղեկացրել են, որ ինչ-որ բանակցություններ դեռ պետք է լինեն. «Սպասենք, տեսնենք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը գրառում էր արել՝ նշելով. «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ իշխանությունները հերթական նվերն են մատուցում իրենց կիրթ ու կառուցողական բարեկամներին`զիջելով ստրատեգիական նշանակության նոր բարձունքներ Կապանում:

Փաստացի կերպով Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո` անմիջական անվտանգային սպառնալիքներ ստեղծելով նաև հարակից գյուղերի համար»:

 

Փաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ընդդիմության պառակտումը ուժեղացնում է իշխանությանը․ Աննա ԿոստանյանԸստ նրանց՝ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, միակ բացը այն է, որ մեր պետությունում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտ. Էդմոն Մարուքյան«Երկրի ամենամեծ արդյունաբերական արևային էլեկտրակայանը» գործում է Օմսկի նավթավերամշակման գործարանում Խոսքի և գաղափարների ազատությունը Հայաստանում բերում է բռնաճնշումների․ Ցոլակ ԱկոպյանՎիճաբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրավոր Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բшխվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ «Ուժեղ Հայաստան»-ն իր ձայները այլ թեկնածուի չի՛ տալու. Մարիաննա Ղահրամանյան Եվրոպական գագաթնաժողովը ընտրությունների նախաշեմին՝ աջակցությո՞ւն, թե՞ ռիսկ Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ Հուսահատ քայլեր է անում Փաշինյանը, գիտակցում ՝ արդար խաղի կանոններով չի հաղթի, անցել է անարդարության. Ա. Չալաբյան Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ» Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» «Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլյան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին». «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» «Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԺաննայի խայտառակ օրենքը համոզված եմ հակասահմանադրական է ճանաչվելու․ Ցոլակ ԱկոպյանԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԲնագիծ․ մորաքրոջդ տղային, որ նշանակում ես անձնագրային պետ, դա ի՞նչ է կոչվում' կոռուպցիա․ Արշակ ԿարապետյանԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը«Ռուսաստանը ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»․ Սամվել ԿարապետյանՄենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 %, միայն առա՛ջ. Սամվել ԿարապետյանՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհինՀայաստանի հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ. Գոհար ՄելոյանԵվա Զոհրաբյանը բացում է դերասանական դպրոց Սամվել Կարապետյանը դուրս է գալիս դատարանիցՍովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն Սիրիան անվտանգ միջանցք է և այլընտրանքային երթուղի էներգակիրների մատակարարման համար. Սիրիայի նախագահՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսովՀացիկ գյուղում «Ford» է այրվել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԱրցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԱյս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանԻրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանումՈ'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին