Կապանի Փելա սարն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ
ՀասարակությունԿապանի Փելա սարը մի քանի օր է՝ վերահսկում են ադրբեջանցիները։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
Համայնքապետի խոսքով՝ այդ մասին տեղեկացել է 2 օր առաջ․ «Ինձ տեղեկացրել են, որ Փելա սար կոչվող տարածքն ամբողջովին անցել է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Նրանք փակել են նաև հարակից ճանապարհահատվածը, որը մեզ համար ծառայում էր որպես միջդիրքային ճանապարհ, այսինքն անցնում էին ոչ միայն զինծառայողները, այլև գյուղացիները՝ անտառ մտնելու և վառելափայտ գտնելու համար»,- ասաց նա՝ նշելով, որ դեռ օրեր առաջ Փելա սարի մի հատվածը հայ զինծառայողներն էին վերահսկում, մյուս հատվածը՝ ադրբեջանցիները։
Մանրամասը՝ այստեղ