Ադրբեջանցու գլուխը կտրած տղան մարտի դաշտից փախչողների անուններ է տալիս. «Հրապարակ»
Հասարակություն«Հրապարակը» գրում է. «44-օրյա պատերազմին մասնակցած 35-ամյա Մացակ Վարդանյանին, որը մանկատան սան է, ՀՀ իրավապահները մեղադրանք են առաջադրել` սադիստության համար. մարտի դաշտում նա կտրել է մի ադրբեջանցու գլուխ, դա է պատճառը նրա նկատմամբ քրեական գործ հարուցելու համար։
Մացակը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, անձնագիրը նախաքննական մարմնի մոտ է։
«Իրենց ներկայացնելով ինձ սպասում է 18 տարուց մինչև ցմահ բանտարկություն։ Քննիչս էս երկու օր է` ինձ զանգում է, ասում է` ուզում եմ հրաժարվեմ էս գործից, արի հանդիպենք, ես չեմ ուզում քո գործը վարեմ։ Էս գործը ՊՆ-ն է քննում։ Իմ ընկերները խորհուրդ չեն տվել հանդիպեմ քննիչի հետ»,-ասաց Մացակը։
Ավելին՝ այստեղ