Լրահոս
Կարևոր


Ադրբեջանական ԶՈՒ-երը հարվածային ԱԹՍ են կիրառել

Հասարակություն

Հայաստանը սրընթաց ստվերայնացվում է։

Ստվերում տեղի է ունենում բիզնեսի վերաբաշխում՝ փայեր են նվիրում-ստանում, անհայտ մարդիկ խոշոր ձեռքբերումներ են ունենում, նոր օլիգարխներ են ձևավորվում։
Ստվերայնացվում է դատաիրավական համակարգը՝ մարդ բռնել-պայմանավորվել-բաց թողնել։ Մեկին տրվում է ինդուլգենցիա, մյուսին՝ ոչ։ Ստվերայնացվում է պետական բուհերի կառավարումը։

Ստվերում համայնքապետեր են նշանակում ու հայրերի հետ պայմանավորվում։

Կյանքը կառավարվում է փակ աշխատասենյակներում մասնավոր շահագրգռվածութամբ կայացվող որոշումներով, որոնք որևէ կապ չունեն ժամանակակից պետության չափանիշների հետ։

Ստվերային է երկրի արտաքին քաղաքականությունը. իշխանությունն ակնհայտ բազմակողմ շփումների, նախապայմանավորվածությունների, գուցե՝ վերջնական պայմանավորվածությունների մեջ է, բայց հարկ չի համարում այդ մասին խոսել հասարակության հետ։

Հասարակությունը «տնից կասկա բերելու ու հայդա՝ ֆրոնտ»-ի համար չէ միայն։ Հիմա որոշվում են մեր երկրի տարածքը, սահմանները, ճանապարհները, մեր երկրով անցնելիք «միջանցքները» ու նման բազմաթիվ հարցեր, բայց այս ամենը կատարվում է ստվերում։

Կա տագնապային մտավախություն, որ ստվերում որոշվում են նոր սեպտեմբերի 27-ի կամ նոր նոյեմբերի 9-ի սցենարները։

«Ի՞նչ եք բանակցում» հարցին մի անգամ հնչել է «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք» պատասխանը, և այդ ստվերային բանակցությունների արդյունքում մենք ստացանք ծանր պատերազմ, ծանր կորուստները։ Հիմա նույնիսկ դա չի ասվում. աշխարհիկ ու հոգևոր Մոսկվայում ինչ-որ պրոցեսի մեջ են, որտեղ հասարակությունը չկա։ Հասարակությանը ճիշտ ժամանակին վերապահվեց «վակցինայի դեմ սրբազան պայքարը», իսկ մնացածը՝ «ընտրյալներին»՝ արդեն իսկ կոպտագույն սխալներ գործած խմբին։

Հայաստանը հիմա անկման մեջ է՝ կիսապետություն, բայց եթե մենք չկանգնեցնենք ստվերայնացումը, ապա անկումը լինելու է ավելի ուժեղ։ Նույնիսկ այս պարտությունից հետո մենք այսօր դեռևս ունենք վերելքի ռեսուրս։ Բայց դրա համար պետք է կանգնեցնել ստվերի մեծացումը։ Այն հիմա խժռում է պետական և հանրային կյանքը։ Տարօրինակ է, բայց ստվերայնացում գնում է նաև ընդդիմության համակարգերում, և նաև այդ պատճառո´վ չի մեծանում ընդդիմության սոցիալական բազան, չի կայանում ընդդիմության և լայն հասարակության երկխոսությունը։

Այս որակի իշխանությունը չի կարող երկար մնալ՝ ո´չ Հայաստանում, ո´չ մեկ այլ տեղ։ Ուրեմն՝ որտե՞ղ է սխալը, որ դեռ մնում է։

Խաղաղության ստվերը՝ պատերազմի շարունակություն

Հասարակությունը, հանրային ակտիվ շրջանակները, պետական ինստիտուտները դուրս են մնում հանրային և պետական կյանքից։

Այս պայմաններում ընդդիմության և հանրային ակտիվ շերտերի առանցքային պահանջը և թիրախը պետք է լինի ստվերի բացահայտումը՝ բոլոր պրոցեսները, բոլոր ցավոտ հարցերը, թեմաները պետք է հանրայնացվեն։ Հիմնական սխալն այդտեղ է՝ մենք էլի´ թույլ ենք տալիս այս իշխանությանը՝ մեր գլխին էքպերիմենտներ անել։ Մենք մեկ տարում չփորձեցինք պարզել «պատերազմի ստվերը», հիմա էլ չենք կարողանում պարզել «խաղաղության ստվերը»։

Այս իշխանության պարարտ միջավայրը ստվերն է. այնտեղ նա ուժեղ է, որովհետև բոլոր լծակները իրենն են։ Հակաիշխանության (փոփոխությունների) համակարգի, այդ թվում՝ ինստիտուցիոնալ ընդդիմության ուժը հրապարակային միջավայրն է։ Երկրում փոփոխությունների միակ առողջ ճանապարհը պրոցեսների հրապարակայնացումն է, որի ընթացքում էլ կլինի հասարակական շերտերի և ընտրազանգվածների առարկայական երկխոսություն։ Իսկ դա իշխանության ավարտն է։ Դա այն իրականության ավարտն է, երբ երկիրը քնում է Արցախում ռազմական գործողությունների լուրով ու արթնանում Երևանի գլխին ռազմական ինքնաթիռների ձայնից։ Հայաստանում լուրջ փոփոխություններ են պետք, և դրանք անխուսափելի են։ Բայց դրանց առողջ տրամաբանություն ապահովելու համար հրապարակայնացում է պետք։

Ստվերում, փակ աշխատասենյակներում որոշված (գործուղված) լիդերներ ու գաղափարներ իհարկե կարելի է ծախել այս մոլորված, պատերազմ ու մահ տեսած ժողովրդի վրա ու հերթական ողբերգական էքսպերիմենտն ապահովել նրան։ Բայց Հայաստանին այլ բան է պետք՝ առողջ հասարակական պրոցես, բաց-դժվար ներհասարակական խոսակցություն, ու դրա հենքի վրա՝ սոլիդ իշխանություն։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Ընդդիմության պառակտումը ուժեղացնում է իշխանությանը․ Աննա ԿոստանյանԸստ նրանց՝ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, միակ բացը այն է, որ մեր պետությունում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտ. Էդմոն Մարուքյան«Երկրի ամենամեծ արդյունաբերական արևային էլեկտրակայանը» գործում է Օմսկի նավթավերամշակման գործարանում Խոսքի և գաղափարների ազատությունը Հայաստանում բերում է բռնաճնշումների․ Ցոլակ ԱկոպյանՎիճաբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրավոր Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բшխվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ «Ուժեղ Հայաստան»-ն իր ձայները այլ թեկնածուի չի՛ տալու. Մարիաննա Ղահրամանյան Եվրոպական գագաթնաժողովը ընտրությունների նախաշեմին՝ աջակցությո՞ւն, թե՞ ռիսկ Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ Հուսահատ քայլեր է անում Փաշինյանը, գիտակցում ՝ արդար խաղի կանոններով չի հաղթի, անցել է անարդարության. Ա. Չալաբյան Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ» Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» «Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլյան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին». «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» «Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԺաննայի խայտառակ օրենքը համոզված եմ հակասահմանադրական է ճանաչվելու․ Ցոլակ ԱկոպյանԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԲնագիծ․ մորաքրոջդ տղային, որ նշանակում ես անձնագրային պետ, դա ի՞նչ է կոչվում' կոռուպցիա․ Արշակ ԿարապետյանԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը«Ռուսաստանը ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»․ Սամվել ԿարապետյանՄենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 %, միայն առա՛ջ. Սամվել ԿարապետյանՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհինՀայաստանի հաջորդ վարչապետը տնային կալանքից անմիջապես գնալու է վարչապետի աշխատասենյակ. Գոհար ՄելոյանԵվա Զոհրաբյանը բացում է դերասանական դպրոց Սամվել Կարապետյանը դուրս է գալիս դատարանիցՍովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն Սիրիան անվտանգ միջանցք է և այլընտրանքային երթուղի էներգակիրների մատակարարման համար. Սիրիայի նախագահՍամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսովՀացիկ գյուղում «Ford» է այրվել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԱրցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԱյս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանԻրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանումՈ'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ին