ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
ՀասարակությունՀայաստանից ժամանած ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք: Մարտունիի շրջանում սահմանազատման գծի մոտ գտնվող սրբավայր են այցելում ուխտավորներ Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև Հայաստանից և այլ երկրներից, գրում է ՌԴ ՊՆ-ն:
Խաղաղապահներն ապահովում են ուխտավորների անվտանգությունը՝ շարժման և Ամարասի վանական համալիր այցելելու ընթացքում և եկեղեցական ժամերգությունների ժամանակ:
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը:
Ավելին՝ այստեղ