Շուռնուխի ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել են քաղաքացիներին, ժամերով պահել
Հասարակություն«Հրապարակ»-ին է դիմել քաղաքացիներից մեկը․ նա պատմում էր, որ նախօրեին, երբ ցանկացել է գնալ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնք, ադրբեջանցիները իրենց մեքենան կանգնեցրել են ճանապարհին եւ ստուգումներ արել․
«Ճանապարհին բոլոր ավտոմեքենաները կանգնեցնում եւ ստուգում էին, մենք մեքենայում էլ 4 հոգով էինք, այդ թվում՝ անչափահաս երեխաներ կային։ Վերցրեցին հեռախոսը ստուգեցին, 3-4 ժամ չէին թողնում առաջ գնայինք։ Նույն կերպ էլ վարվում էին մյուս մեքենաների դեպքում»։
Մեր զրուցակցի խոսքով՝ մի քանի ժամ պահելուց հետո իրենց բաց են թողել, հիմա էլ Շուռնուխ, սակայն վախ ունեն, չեն համարձակվում հետ գալ։
Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցածին՝ նշեց, որ նման դեպքեր լինում են․ «Լինում են դեպքեր․․․ հիմա 30 ավտո կա, գնում ենք, նոր հասանք ռուսների մոտ, տեսնենք ինչ է լինում»։
Ավելին՝ այստեղ