Լրահոս
Կարևոր


Ադրբեջանցիները Գորիս–Կապան ճանապարհին էքսկավատորի շերեփով հարվածել են հայկական բեռնատարին

Հասարակություն
"Ապավեն" ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը հաշվարկել է, թե ինչ վնաս են տալիս ադրբեջանական գանձումները ՀՀ տնտեսությանը։ Գործարարն առաջարկում է խնդրի լուծման իր տարբերակը։
 
Գորիս–Կապան ավտոճանապարհին տեղավորված ադրբեջանցիներն այսօր էքսկավատորի շերեփով (ковш) հարվածել են «Ապավեն» ընկերությանը պատկանող հայկական պետհամարանիշով «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի խցիկին։
 
Այս մասին Sputnik Արմենիային պատմեց ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը` հավելելով, որ վնասված ավտոմեքենան 2020թ–ի արտադրության է, դրա դիմաց ընկերությունը 160 000 եվրո է վճարել։
 

«Ինձ զեկուցեցին ընդամենը 2 ժամ առաջ,– ասաց Աղաջանյանը, – հետևից եկել են 2 «Jeep»-ով, ասել են` մենք քեզ կանգնեցնում էինք, ինչո՞ւ չես կանգնել։ Վարորդն ասել է` ինձ ոչ ոք չի կանգնեցրել։ Ահաբեկել են, հետո ասել են` քշի գնա, մյուս անգամ որ չենթարկվես, կկրակենք»։

«Քանի որ այդ հատվածի վրա հիմնականում մեր կարճ բեռնատար ավտոմեքենաներն են երթևեկում, այնպես կոչված` ինքնաթափերը (самосвал), որոնք արտահանում են Քաջարանի, Ագարակի կոմբինատների խտանյութը, ես արդեն հրահանգել եմ շարժվել Տաթևով։ Դրանք կարճ մեքենաներ են ու դրանց երթևեկությունը Տաթևի ճանապարհով հնարավոր է»,– ասաց ընկերության տնօրենը։
 
Ինչ վերաբերում է Իրանից Հայաստան մտնող բեռներին, Գագիկ Աղաջանյանն առաջարկում է դրանք բեռնաթափել Մեղրիի մաքսատանն ու այնտեղից հայկական փոխադրողների փոքր չափի բեռնատարներով Տաթևի ճանապարհով հասցնել Երևան։
«Ես հասկանում եմ, որ դա ծախսատար է, բայց այդ ծախսը տրվելու է մեր ավտոփոխադրողներին և ոչ թե ադրբեջանցի, այսպես կոչված, ռեկետյորներին։ Իրանցիներն էլ իրենց հերթին ավելի պակաս գանձում կանեն, քանի որ բեռնաթափումը տեղի է ունենալու Մեղրիում, ոչ թե Երևանում»,– ասաց նա։
 
Իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր Գորիս–Կապան ճանապարհին, Գագիկ Աղաջանյանի հաշվարկով, միայն զուտ տնտեսական առումով Հայաստանի տարածքում միջազգային բեռնափոխադրումների գինը 1 տոննայի համար թանկացնում է 13 դոլարով։
 
«Մի ուղղությամբ անցնելու դեպքում` 130 ԱՄՆ դոլար, վերադարձը` ևս 130, այսինքն միասին` 260։ Հաշվի առնելով, որ միջազգային փոխադրումներ իրականացնող մեքենաների հիմնական մասը փոխադրում է մոտավորապես 20 տոննա բեռ, 1 տոննայի փոխադրումը միայն Հայաստանի տարածքում 13 դոլարով թանկանում է։ Դա ահռելի մեծ թիվ է»,– ասաց նա։
 
Խնդրի լուծման համար Աղաջանյանն առաջարկում է պետական մակարդակով ընդհանրապես հրաժարվել այդ ճանապարհից, առավել ևս, որ իշխանությունն արդեն հայտարարել է, որ դա Ադրբեջանի տարածքն է։
 
Ավելին՝ այստեղ
Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ ԹրամփԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանՆախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ».ՍԻՄ Կուսակցությունը նախապատրաստվում է ԱԺ ընտրությունների Մարուքյան․ «Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու»ԶՊՄԿ-ն ընդլայնում է արտադրությունը․ նախատեսվում է հասնել տարեկան 30 մլն տոննա հանքաքարի արդյունահանման Investor’s Day Ամերիաբանկում. Ներդրումային ռազմավարություններն ու նոր հնարավորությունները Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը. Արեգա ՀովսեփյանԵրկրի ներսում չենք կարողանում այնպես անել, որ գյուղացին ցորեն արտադրի և ամբողջությամբ կախված ենք դրսի ներկրումներից. Աննա ԳրիգորյանՊետք է վերացնենք ատելության խոսքը և համերաշխություն հաստատենք ամբողջ Հայաստանում․ Ատոմ Մխիթարյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը. ՈՒՂԻՂ Փաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ընդդիմության պառակտումը ուժեղացնում է իշխանությանը․ Աննա ԿոստանյանԸստ նրանց՝ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, միակ բացը այն է, որ մեր պետությունում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտ. Էդմոն Մարուքյան«Երկրի ամենամեծ արդյունաբերական արևային էլեկտրակայանը» գործում է Օմսկի նավթավերամշակման գործարանում Խոսքի և գաղափարների ազատությունը Հայաստանում բերում է բռնաճնշումների․ Ցոլակ ԱկոպյանՎիճաբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրավոր Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բшխվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ «Ուժեղ Հայաստան»-ն իր ձայները այլ թեկնածուի չի՛ տալու. Մարիաննա Ղահրամանյան Եվրոպական գագաթնաժողովը ընտրությունների նախաշեմին՝ աջակցությո՞ւն, թե՞ ռիսկ Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ Հուսահատ քայլեր է անում Փաշինյանը, գիտակցում ՝ արդար խաղի կանոններով չի հաղթի, անցել է անարդարության. Ա. Չալաբյան Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ» Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» «Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլյան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին». «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» «Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԺաննայի խայտառակ օրենքը համոզված եմ հակասահմանադրական է ճանաչվելու․ Ցոլակ ԱկոպյանԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԲնագիծ․ մորաքրոջդ տղային, որ նշանակում ես անձնագրային պետ, դա ի՞նչ է կոչվում' կոռուպցիա․ Արշակ ԿարապետյանԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը«Ռուսաստանը ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»․ Սամվել ԿարապետյանՄենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 %, միայն առա՛ջ. Սամվել ԿարապետյանՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին