Լրահոս
Կարևոր


«Շուրջ 10 ամիս 4 օր հավատում էինք, որ զանգը վերջինը չէր, որ նա ողջ է, բայց․․․»․ 44-օրյա պատերազմում զոհվածի քույր

Հասարակություն
2020թ. սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմի մասին լսելիս Պարույր Հարությունյանն առաջիններից էր, ով չսպասեց ծանուցման, որպես կամավոր շտապեց սահման։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Պարույրի քույրը՝ Տաթև Հարությունյանը, պատմեց, որ եղբորից վերջին զանգը ստացել են հոկտեմբերի 14-ին․ «Շուրջ 10 ամիս 4 օր հավատում էինք, որ զանգը վերջինը չէր, քանի որ ինքն անընդհատ երազներով, նշաններով գալիս ու ցույց էր տալիս, որ ողջ է, գալու է ու անակնկալ է անելու։ Սակայն, այդքան ժամանակ լուր չունենալուց հետո ամբողջ հույսն ու հավատը մարեց, երբ ԴՆԹ-ն ուշ, բայց հաստատեց, որ մեր կամավոր տղան այլևս բռնել է անմահության ուղին։ Պարույրը հետ չեկավ, փոխարենը եկավ իր մարտական ոգին, նա գիտակցված հետ չեկավ, որովհետև գիտեր, որ կողքին ընկած 18 տարեկանների կյանքի գնով ուղղակի չի կարող ապրել։ Ինքը բոլորիս ՀԵՐՈՍ-ն է ու հիմա մեզ հետ ավելի շատ է ապրում, քան մեր կողքին ֆիզիկապես գտնվող շատ մարդիկ։ Երբ խոսում էինք հետը, ասում էր` լավ եմ, ընտիր ենք, վաֆլի ենք ուտում, ամեն ինչ կարգին է։ Ասում էի` արևս կարող է մենք էլ գանք էդտեղ, որ այդքան լավ է»,- պատմեց քույրը։
 
Պարույրը 27 տարեկան կդառնար հուլիսի 11-ին, բայց․․․ թեև գրեթե մեկ ամիս է՝ հաստատվել է նրա մահվան հանգամանքը, սակայն նա զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 17-ին Հադրութում։ Մանկուց ապրել է ազգային հերոսներով, և պատահական չէ, որ ավարտել է Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անվան թիվ 158 միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ Աշխատել է Բումբումիկ ընկերությունում։ «Միշտ սիրում էր այնպիսի աշխատանք, որը կուրախացներ երեխաներին։ Վերջին անգամ հայրիկիս հետ զրուցելիս հետաքրքրվել է՝ գոնե Բումբումիկը ուրախացնում է Արցախից եկած երեխեքին։ Ասում էր՝ կարևորը երեխեքը ժպտան։ Բակի երեխաների համար էլ հաճախ միջոցառումներ էր կազմակերպում, ուրախացնում»,- ասաց հերոսի քույրը։ 
 
Քույրը պատմում է, թե որքան ուրախ մարդ էր եղբայրը, ժպիտը միշտ դեմքին․ «Պատերազմի դաշտում արված բոլոր լուսանկարներում միշտ երջանիկ ժպիտով էր, ուրախ։ Պատերազմի դաշտում եղել է և՛ բժիշկ, օգնել է վիրավորներին, և՛ քահանա, քահանայի հետ հավասար աղոթք է բարձրացրել առ Աստված, և՛ խոհարար, կողքի գյուղերից շատ բանջարեղեններ է հավաքել սկզբնական օրերին ու ճաշ պատրաստել զինակից ընկերների համար»,- նշեց նա։
 
Տաթևի խոսքով՝ Պարույրը կանխազգացել է, որ այս պատերազմը նախորդների նման չէ, ինչի մասին հայտնել է զինակից ընկերներին․ «Ընկերը պատմում է, որ պատերազմ գնալու ճանապարհին սնիկերս է տվել ու ասել՝ «երկար է տևելու պատերազմը, սոված չես դիմանա, էս ապրիլյանը չէ, շատերս էլ հետ չենք գալու»։ Ընկերն ասաց, որ պատերազմ գնալիս ճանապարհին երկար զրուցել են և մի նպատակ դրել, որ ամեն գնով դիմադրելուն են, որովհետև առաջին ակնթարթից էլ պարզ էր, որ մեր վիճակը վատ է, բայց երբեք չեն մտածել կյանքները խնայելու, փախնելու մասին։ Վերջում էլ ցույց է տվել իր մարտական մեծ ուժը` կյանքը տալով հանուն հայրենիքի։ Այսօր կա հայ ազգս ու ապրում է եղբորս պես անվախ, ամենախենթ հայրենասեր ՏՂԵՐՔԻ հաշվին։ Նրանց, ում թողել է եղբայրս իր հայրենիքը, կոչ եմ անում ապրել ընկած տղերքին արժանի կյանքով»,- հավելեց Տաթևը։
 
Սոնա Հարությունյան
 
 
 
     
Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ ԹրամփԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանՆախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ».ՍԻՄ Կուսակցությունը նախապատրաստվում է ԱԺ ընտրությունների Մարուքյան․ «Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու»ԶՊՄԿ-ն ընդլայնում է արտադրությունը․ նախատեսվում է հասնել տարեկան 30 մլն տոննա հանքաքարի արդյունահանման Investor’s Day Ամերիաբանկում. Ներդրումային ռազմավարություններն ու նոր հնարավորությունները Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը. Արեգա ՀովսեփյանԵրկրի ներսում չենք կարողանում այնպես անել, որ գյուղացին ցորեն արտադրի և ամբողջությամբ կախված ենք դրսի ներկրումներից. Աննա ԳրիգորյանՊետք է վերացնենք ատելության խոսքը և համերաշխություն հաստատենք ամբողջ Հայաստանում․ Ատոմ Մխիթարյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը. ՈՒՂԻՂ Փաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ընդդիմության պառակտումը ուժեղացնում է իշխանությանը․ Աննա ԿոստանյանԸստ նրանց՝ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, միակ բացը այն է, որ մեր պետությունում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտ. Էդմոն Մարուքյան«Երկրի ամենամեծ արդյունաբերական արևային էլեկտրակայանը» գործում է Օմսկի նավթավերամշակման գործարանում Խոսքի և գաղափարների ազատությունը Հայաստանում բերում է բռնաճնշումների․ Ցոլակ ԱկոպյանՎիճաբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրավոր Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բшխվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ «Ուժեղ Հայաստան»-ն իր ձայները այլ թեկնածուի չի՛ տալու. Մարիաննա Ղահրամանյան Եվրոպական գագաթնաժողովը ընտրությունների նախաշեմին՝ աջակցությո՞ւն, թե՞ ռիսկ Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ Հուսահատ քայլեր է անում Փաշինյանը, գիտակցում ՝ արդար խաղի կանոններով չի հաղթի, անցել է անարդարության. Ա. Չալաբյան Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ» Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» «Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլյան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին». «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» «Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԺաննայի խայտառակ օրենքը համոզված եմ հակասահմանադրական է ճանաչվելու․ Ցոլակ ԱկոպյանԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԲնագիծ․ մորաքրոջդ տղային, որ նշանակում ես անձնագրային պետ, դա ի՞նչ է կոչվում' կոռուպցիա․ Արշակ ԿարապետյանԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը«Ռուսաստանը ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»․ Սամվել ԿարապետյանՄենք ընտրություններում մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 %, միայն առա՛ջ. Սամվել ԿարապետյանՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին