Քիչ առաջ տեղեկացանք, որ ԱԺ պատգամավորները պարգևավճար են ստացել. Իշխան Սաղաթելյան
Հասարակություն«Մենք քիչ առաջ տեղեկացանք, որ Ազգային ժողովի պատգամավորները առանց մեր իմացության ստացել են պարգևավճար»,- այս մասին քիչ առաջ ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց Աժ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ իրենք դեմ են այս պարգևավճարին, ենթադրելով, որ դա, հավանաբար, Անկախության տոնի առթիվ են տրամադրել:
Ըստ Սաղաթելյանի՝ իրենք նախաձեռնելու են, որ վերացնեն այդ պարգևավճարները, քանզի ի սկզբանե դեմ են եղել դրան, իսկ այս պարգևավճարներն էլ, եթե չփոխանցեն հետ` պետբյուջե, ապա կուղղեն բարեգործության:
Ավելին՝ այստեղ