Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից արագ արձագանքի է սպասում. Զախարովա
ՀասարակությունՄոսկվան ակնկալում է, որ Բաքուն և Երևանը կարձագանքեն սահմանազատման հարցերի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակին: Իրավիճակի զարգաումը հերթական անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը՝ սահմանագծման հեռանկարով»,- ասել է Զախարովան։
Ավելին՝ այստեղ