Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ի զորու չէ դիմագրավել փախստականների նոր ալիքին
ՀասարակությունԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ Էրդողանը նշել է, որ Գերմանիան և Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ական դաշնակիցներ, համերաշխություն և համակարգվածություն են դրսևորել Աֆղանստանից տարհանվելիս և անհրաժեշտ է նույն կերպ վարվել նաև այս ճգնաժամային շրջանում, որի միջով անցնում է Աֆղանստանը։
Ըստ Էրդողանի՝ ոչ ոք չի ցանկանում, որ Աֆղանստանի դեպքում ևս կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 2015թ․ սիրիացի փախստականների ալիքի ժամանակ։ Ընդգծել է, որ Թուրքիան իր վրա նոր միգրացիոն բեռ վերցնելու հնարավորություն չունի։
Ավելին՝ այստեղ