Իրանցի վարորդներից ադրբեջանցիները 250 դոլար փող են ուզում. Գորիսի փոխքաղաքապետ
ՀասարակությունԱդրբեջանի ոստիկանությունը Որոտանի մոտ ներկա պահին ազգությամբ հայերին, հայկական համարանիշներով մեքենաները չի ստուգում, առայժմ Իրանից եկած մեքենաներն են ստուգում, նկարում են փաստաթղթերն ու ճանապարհում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։
Նշենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
«Եթե թուրքը ոստիկանության այդ պոստը տեղադրել է, դրա հետևանքները շատ վատ են։ Տվյալների համար 250 դոլար փող են ուզում, որը չեմ կարող ասել՝ որքանով է ճիշտ, վարորդներն են ասել դա»,- ասել է նա։
Ավելին՝ այստեղ