Լրահոս
Կարևոր


«Սողոմոնի երգերը»․ Արման Նշանյանի ֆիլմի մեծ պրեմիերան, հայտնի հյուրերն ու հիացական խոսքերը

Ֆոտո

Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է․ ֆիլմի ամերիկյան պրեմիերան կայացել է 2 տարի առաջ, Հայաստանում հետաձգված պրեմիերան երեկ կայացավ մեծ շուքով։ Դերասանները նախ անցան կարմիր գորգով, ֆիլմի դիտումից հետո էլ Մոսկվա կինոթատրոնի բակում կազմակերպված բանկետի շրջանակում շարունակեցին շփվել ու քննարկել ֆիլմը, որի մասին կարծիքները հիացական էին։

Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագները։

Արման Նշանյանի, Արևիկ Գևորգյանի, Սոս Ջանիբեկյանի, Տաթև Հովակիմյանի, Սամվել Թադևոսյանի, Ժան Նշանյանի, Արտաշես Ալեքսանյանի, Շաքե Թուխմանյանի, Նարինե Գրիգորյանի, Ռուդոլֆ Ղևոնդյանի մասնակցությամբ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 19-րդ դարի վերջում, պատմում են Համիդյան ջարդերի մասին։

Ֆիլմի ռեժիսոր Արման Նշանյանը նկատեց, որ մենք անընդհատ կենտրոնանում ենք 1915 թվականի ցեղասպանության վրա, սակայն այն ուներ նախապատմություն, ավելի փոքր մասշտաբով, բայց նույնքան դաժան ջարդեր եղել են Սուլթան Համիդի օրոք և դրանք շատ մեծ հետք են թողել Կոմիտասի վրա։

«Ես կարծում եմ, որ մարդուն, Կոմիտասի դեպքում՝ հանճարին ստեղծում են այն իրադարձությունները, որոնք կապ ունեն իր կյանքի հետ։ Ես կենտրոնացել եմ Կոմիտասի մանկության վրա։ Նա որբ էր և մոր բացակայությունը մե հետք էր թողել նրա վրա։ Կոմիտասը բազմաթիվ  ստեղծագործություններ ունի նվիրված մորը։ Ես ներկայացրել եմ, թե ինչ կյանքով է ապրել հանճարը։ Չեմ կենտրոնացել  վերջին տարիների վրա, քանի որ իմ համեստ կարծիքով վերջին տարիներին նա ուղղակի խռովել է աշխարհից, ոչ թե գժվել։ Միաժամանակ ուզում եմ շեշտել, որ ֆիլմը  Կոմիտասի մասին չէ, Համիդյան ջարդերի մասին է, որն աշխարհը պետք է իմանա և ճանաչի Կոմիտասի և իր երաժշտության շնչով»,– ասաց ռեժիսորը, որը ֆիլմում մարմնավորում է թուրք զինվորականի։ Նա և կինը՝ Սևիլը, իրենց տանը թաքցնում են Սևիլի մանկության ընկերուհուն, որը հայ է։

Ֆիլմի թուրք հերոսուհուն՝ Սևիլին մարմնավորում է դերասանուհի Արևիկ Գևորգյանը։ «Պատմությունն ինձ միանգամից գրավեց։ Կարծում եմ՝ չկա մի հայ, որն անտարբեր կմնա այս նյութի հանդեպ։ Ես ունեի նպատակ իմ լուռ աշխատանքով իմ մասնագիտության մեջ այնքան հմտանալ, որ կարողանայի և՛ որպես մարդ, և՛ որպես դերասանուհի այս պատմությունը լսելի դարձնել աշխարհին,– ասաց Արևիկն ու հավելեց, որ մինչև նկարահանումները շատ երկար ճանապարհ են անցել՝ կերպարը կերտելու համար։ –Մարմնավորում եմ թրքուհու, բայց կերպարը կերտելիս երբեք չեմ հիմնվել նրա ազգության վրա, որովհետև կան այնպիսի համամարդկային արժեքներ, որտեղ ազգությունը լռում է: Ես պատմում եմ Սևիլի մասին, որն ընդունակ է անձնազոհության գնալ, արժևորում է ընկերությունն ու կրում իրական մարդկային արժեքներ: Շատ սիրում եմ Սևիլին ու շատ կապված եմ արդեն նրա հետ»:

Սևիլի հայ ընկերուհուն՝ Սոնային մարմնավորում է դերասանուհի Տաթև Հովակիմյանը։ «Թեման շատ սուր է՝ այստեղ կա թուրքի և հայի ընկերությունը, թուրքը փորձում է փրկել հայ ընկերուհուն՝ վտանգելով ինքն իրեն: Կարծում եմ՝ ֆիլմի մեսիջն այն է, որ անկախ ազգությունից՝ մենք կարող ենք մեկս մյուսին սիրել որպես մարդ։ Կարծում եմ՝ մենք լավ աշխատանք ենք տարել, որովհետև իրականում մեկ բջջի պես բոլորս աշխատել ենք, ու հուսով եմ՝ այդ աշխատանքը կզգացվի: Այստեղ  շատ կարևոր է Կոմիտասի երաժշտությունը, որը ֆանտաստիկ է հնչում, ինչը ես ֆիլմի  կարևորագույն օղակներից եմ համարում»,- ասաց Տաթևը։

Դերասան Սոս Ջանիբեկյանը մարմնավորում է Սոնայի ամուսնուն, որին դաժանաբար սպանում են հայ լինելու, հայկական մշակույթը պահպանելու համար։ Սոսը նկատեց, որ իր կերպարի միջոցով մարմնավորում է հայկական մշակույթը, որն ամենախոցելին է, հային վերացնելու համար միշտ սկսում են մշակույթից։ «Երբ ինձ հարցնում են՝ լա՞վ ֆիլմ է, թե՞ վատ, հարցնում եմ՝ ինչի՞ համեմատ։ Վստահ եմ, որ հայկական շուկայի սա նոր շունչ, նոր ճաշակ, նոր աշխարհայացք կբերի»,– ասաց դերասանը, որը ֆիլմը դիտելուց հետո շատ ոգևորված էր, քանի որ այն նոր որակ է հայկական շուկայում։

Դերասան Արտաշես Ալեքսանյանը նկատեց, որ ի դեմս Արման Նշանյանի, ժամանակակից հայկական կինոն ամուր ձեռքերում է։ «Հալալ ա Արմանին։ Ուզում եմ նշել, որ ֆիլմի ռեժիսորը շատ տաղանդավոր է, այնքան հույս իմ մեջ արթնացավ, որ ես վստահորեն կարող եմ ասել, որ հայկական կինոն վստահելի ձեռքերում է: «Սողոմոնի երգերը» մեծ սիրո ծնունդ է,– ասաց նա և հավելեց,– Շատ դժվար եմ համաձայել նկարահանվել այս դերում, որովհետև սա արդեն իմ  երրորդ թուրք կերպարն է: Սցենարը կարդալուց հետո եմ համաձայնել առաջարկին, որովհետև սա բոլորովին այլ կերպար էր: Եթե մինչ այդ ես կերտել էի զինվորականի, գեներալի, այս մեկը շատ ավելի հզոր և վտանգավոր է, որովհետև վերացնում է հայ մշակույթը՝ շատ լավ ծանոթ լինելով հայ մշակույթին, երաժշտությանը»:

Աֆղանստանում ավելի քան 40 մարդ է զnհվել ջրհեղեղների և սողանքների հետևանքով Կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԷրդողանն Իսրայելին անվանել է Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի գլխավոր մեղավոր Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ. Ալիկ ԱլեքսանյանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, քանի որ նա է լինելու հաջորդ վարչապետը. Արման ՊետրոսյանՆիկոլ Փաշինյան գիտե՞ս, որ բանկը ավելի լուրջ է վերաբերվում իր փողին, քան դու մեր պետությանն ու ժողովրդին․ Արթուր ՄիքայելյանԷյֆելյան աշտարակի մի կտորը կարող է ձերը լինել «կլորիկ» գնով Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Արևմուտքը սկսել է միջամտել իր գործընկերների ընտրություններին. Զախարովա Օքսանա Սամոյլովան զիջումների է գնացել. նրանց կարողությունը չի բաժանվի Մի նախկին էլ դուք եք էլի. Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո«Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում՝ միջազգային դասախոսների վարպետության դասերը Երևանում Կարծես խրամատներում լինեինք․ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Իտալիայի հավաքականի պարտությունըՍամվել Կարապետյանը` հայկական Սփյուռքի կողքինԴավիթի ապօրինի կալանքը և իրավունքի սահմանափակումների խնդիրը Հայաստանում․ Արամ ՎարդևանյանԱՄՆ-ը երկու-երեք շաբաթվա ընթացքում կավարտի Իրանի դեմ արշավը. Թրամփ Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԱդրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվի 5 վագոն հացահատիկ. ադրբեջանական ԶԼՄ-ներԴեսանտային գործողությունները և պարսից ծոցում իրանական կղզիների հնարավոր գրավման սցենարները 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ. պաշտպան Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում Խաղաղությունը պետք է լինի ոչ թե հույս, այլ՝ երաշխավորված իրականություն. Արթուր ԴանիելյանՔաղաքական դաշտը դարձել է ստի և ատելության խոսք տարածելու հարթակ․ Արմեն ՄանվելյանՄեր հասարակությունը պետք է ընտրություն կատարի երկու տարբերակների միջև. Նարեկ Կարապետյան Էդքան տղա էս, բաց թող քաղբանտարկյալներին, կարճիր շինծու գործերն ու ազնիվ պայքարիր․ Արշակ Կարապետյան Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին. Շաքե ԻսայանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Դեգրադացիա՝ «Level ՔՊ» Տաղանդավոր Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի վարպետները միասին ջազային հրավառություն են խոստանում Այս իշխանությունն ուրացել է իր բոլոր խոստումները․ Ավետիք ՔերոբյանԱյս իշխանությունը փուլ առ փուլ իրականացրեց Արցախի հանձնումը․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ ԶՈՒ-ն հերքել է փետրվարի 28-ին Իրանում դպրոցին hարվածելու մեղադրանքները Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը․ Տիգրան Աբրահամյան Իսրայելը մեկ օրում hարձակվել է Լիբանանի հարավի 32 բնակավայրի վրա Գլխավոր խնդիրն է՝ թույլ չտալ, որ այս իշխանությունը վերարտադրվի․ Աննա ԿոստանյանԱնատամ արձագանք ադրբեջանական սադրանքին Ձեր ժամանակավոր և թույլ խաղաղությանն այլևս ոչ մեկ չի հավատում. Արեգա Հովսեփյան Պատերազմներ բերած իշխանությունը խոսում է խաղաղությունից․ Արեգ ՍավգուլյանԻրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում Աջակցության ալիքը մեծանում է․ ևս մեկ կուսակցություն միանում է Սամվել Կարապետյանին C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի Երիտասարդների հարցերը Էդմոն Մարուքյանին․ բաց քաղաքական քննարկում Ի՞նչ հիմքով են սկսել գաղտնալսել Բագրատ Սրբազանին. Այսօրվա նիստում կանդրադառնան այս հարցին Միավորման ազդակ․ «Ուժեղ Հայաստանը» դաշինքով է գնում ընտրությունների Փաշինյանը կմեկնի ՌԴ. նա կհանդիպի Պուտինի հետ Երևանում բախվել են «Lexus»-ը և «Hongqi»-ն. կա 5 տուժած Աշխարհում պայքшրը գնում է ոչ թե կյանքի, այլ մաhվան համար. Լավրով «Լիվերպուլի» ղեկավարությունն արդեն որոշում է կայացրել. սպասվում է, որ ամռանը թիմի ղեկը կստանձնի Խաբի ԱլոնսոնՆիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ Ալեքսանյան