Դատարանը մերժել է թիվ 122 դպրոցի տնօրենին կալանավորելու միջնորդությունը
ՀասարակությունԵրեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանը մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
Դատարանը միաժամանակ բավարարել Լիպարիտ Սիմոնյանի բողոքը եւ ոչ իրավաչափ է ճանաչել դպրոցի տնօրենին ձերբակալելու որոշումը։ Վերջինս անհապաղ ազատ է արձակվել։
Ավելին՝ այստեղ