Լրահոս
Կարևոր


Մոսկվան «դիվանագիտորեն» զգուշացնում է Ադրբեջանին նոր հարձակման անցանկալիության մասին, այլապես ստիպված կլինի ընտրել կողմերից մեկին

Հասարակություն
Pulseday.ru-ն «Վիճելի Ղարաբաղ. արդյո՞ք Ռուսաստանին կհաջողվի հետագայում էլ բարեկամական հարաբերություններ պահպանել երկու հակամարտ կողմերի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջերս Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվերով հրատարակված ստանդարտ, ոչնչով չտարբերվող պետական գնման մասին հայտարարությունը հանգեցրել է դիվանագիտական խնդիրների Ադրբեջանի հետ:
 
 
Մրցույթի հայտարարությունը տեղադրվել էր պաշտոնական կայքում և ենթադրում էր կապալառուի որոնում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող զորանոցների և բնակարանների կազմակերպման և պահպանման համար»: Ադրբեջանական մամուլը և արտաքին գործերի նախարարությունը ուշադրություն են դարձրել գնման վրա, իսկ ավելի ճիշտ՝ Ղարաբաղի անվան վրա: Մամուլը դիվանագիտական ծառայության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևային հղումով հայտնել է, որ միջադեպի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է ուղարկել ռուսական կողմին, քանի որ նման ձևակերպումները չեն համապատասխանում իրականությանը և երկկողմ հարաբերությունների բարեկամական ոգուն: Ինքը՝ Աբդուլաևան, հետո հայտնել է, որ ռուսական կողմը ներողություն է խնդրել այդ միջադեպի համար՝ այն անվանելով տեխնիկական սխալ:
 
 
Ռուսաստանը պաշտոնապես բացարձակ լռություն է պահպանել այդ հարցում, թեպետ տխրահռչակ գնումը շուտով չեղարկվել է, բայց հետաքրքիրն այն է, որ դրա ձևակերպումը մնացել է անփոփոխ, չնայած մրցույթը չեղարկելու համար ոչ մի հիմք չի եղել, այլ միայն անհրաժեշտ է եղել խմբագրել տեքստը և թեման փակել: Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածաշրջանում զինված հակամարտությունը ձգձգվում է ԽՍՀՄ փլուզումից ի վեր: 90-ականներին հիմնականում հայերով բնակեցված Ղարաբաղին հաջողվել էր հաղթել Ադրբեջանին, և հռչակվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը հետո վերանվանվել էր Արցախի Հանրապետություն: Այն պաշտոնապես ճանաչված չի եղել որևէ մեկի կողմից, այդ թվում՝ հենց Հայաստանի կողմից:
 
 
Անցյալ տարվա աշնանը տեղի էր ունեցել Ղարաբաղյան երկրորդ պատերազմը: Ադրբեջանական բանակը զգալիորեն առաջացել և գրավել էր մի քանի շրջան, այդ թվում՝ տարածաշրջանի երկրորդ մեծ քաղաք Շուշին: Ընդհանուր առմամբ, ընդունված է, որ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի թիկունքում, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանի: Թուրքիայի հետ ամեն ինչ միանշանակ է: «Երկու երկիր, մեկ ժողովուրդ» կարգախոսն է նրանց մոտ, թուրքերն ու ադրբեջանցիները էթնիկ, մշակութային և քաղաքական առումով շատ մոտ են, և Էրդողանը գրեթե միակ համաշխարհային առաջնորդն է, որը հստակորեն արտահայտել էր իր աջակցությունը հակամարտ կողմերից մեկին և բազմակողմանի աջակցություն ցուցաբերել:
 
 
Մյուս կողմից՝ Ռուսաստանը հայտնվել էր ոչ թե Հայաստանի թիկունքին, այլ կողքին՝ բարձունքից նայելով պատերազմին և դատելով այն չեզոք դիրքերից: Սա հասկանալի էր, իրավիճակը Մոսկվայի համար երկիմաստ է: Երկու անհաշտ թշնամիներն էլ համարվում են Ռուսաստանի լավ հարևաններ: Հայաստանն, ընդհանուր առմամբ, հիմնական դաշնակիցներից է, նա ՀԱՊԿ անդամ է, նրա տարածքում՝ Գյումրի քաղաքում, տեղակայված է ռուսական ռազմակայանը: Ի թիվս այլ բաների, Հայաստանը մեծապես կախված է Ռուսաստանից՝ ֆինանսական աջակցությունից մինչև էլեկտրաէներգիայի մատակարարման և տարատեսակ այլ առումներով: Ադրբեջանը շատ ավելի անկախ է, ԱՊՀ անդամ է և լուրջ տարաձայնություններ չունի Ռուսաստանի հետ:
 
 
Հետևաբար, այս դեպքում այդ երկրի հետ բարիդրացիական հարաբերություններ փչացնելը Ռուսաստանի համար անթույլատրելի շքեղություն կլիներ: Ի դեպ, Անդրկովկասի այս երկու հանրապետությունն էլ կռվել են հիմնականում ռուսական զենքով: Հայաստանն այլ տարբերակներ չի ունեցել, իսկ Ադրբեջանը աստիճանաբար դիվերսիֆիկացրել է իր մատակարարումները՝ օգտագործելով ինչպես սեփական զենքը, այնպես էլ Թուրքիայից և նույնիսկ Իսրայելից գնվածը: Վերջին փաստը, առանց չափազանցության, ադրբեջանական դիվանագիտության պսակն է, քանի որ նա կարողացել է հասնել նրան, որ Իսրայելը ԱԹՍ-ներ է մատակարարել մահմեդական երկրին: Մի խոսքով, կամա թե ակամա, Ադրբեջանին պետք է վերաբերվել հարգանքով, հակառակ դեպքում նա հեշտությամբ կարող է «շրջվել դեպի արևմուտք» և վերջնականապես մտնել թուրքական ուղեծիր:
 
 
Ռուսաստանից բազմակողմանի կախվածության պատճառով Հայաստանի հետ ամեն ինչ ավելի հեշտ է: Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Ռուսաստանը բեմ դուրս գալու համար ընտրել էր ճիշտ պահը: Երբ հայկական բանակը և տեղական աշխարհազորայինները հասցվել էին լիակատար պարտության եզրին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկու կողմերին նստեցրել էր բանակցությունների սեղանի շուրջ, և նոյեմբերի 10 -ին ստորագրվել էր հրադադարի եռակողմ համաձայնագիր: Վիճելի տարածաշրջան բերված ռուս խաղաղապահները փրկություն են դարձել հայերի համար և միանգամայն ընդունելի պայման Ադրբեջանի համար, որն իր կազմ էր վերադարձրել ավելի քան 20 տարի առաջ կորցրած մի շարք քաղաքներ և շրջաններ: Բայց նույնիսկ հիմա, երբ գրեթե մեկ տարի է անցել պատերազմի ավարտից, գրեթե ամեն օր շփման գծում փոխադարձ հրետակոծություններ են, պարբերաբար մարդիկ են զոհվում: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը բացահայտ հայտարարում է, որ իր նպատակն է վերադարձնել ամբողջ Ղարաբաղը, այդ թվում՝ Խանքենդին (նույն ինքը՝ Ստեփանակերտը):
 
 
 
 
Մանրամասները՝ այստեղ
ԶՊՄԿ-ն արդեն 4 տարի է ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն, ինչը թափանցիկ աշխատելաոճի գլխավոր գրավականն էԻմ խոսքը որևէ կերպ չէր կարող վերաբերել «Բոլորին դեմ եմ»-ին. Էդմոն ՄարուքյանԳյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը. Գագիկ ԾառուկյանՇնորհավոր տոնդ, սիրելի՛ հարկ վճարող Թեհրանը չի ընդունում որևէ վերջնագիր ԱՄՆ-ի կողմից. Իրանի ԱԳՆ Ճապոնիան խաղադրույք է կատարում արևային նոր վահանակների վրա «Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը«Հայաստան» Դաշինքի առաջնորդը միակն է ում կառավարման օրոք մենք ունեցել ենք լիարժեք խաղաղություն. Նարեկ ՄանթաշյանՊատերшզմը չի բխում ոչ Իրանի, ոչ էլ ԱՄՆ-ի շահերից. Փեզեշքիան Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շատ շնորհակալ եմ ԲՏԱ նախարարությանը Firebird-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար. Nvidia-ի փոխնախագահ Նաև Արտաշատում են սպասում փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԻշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև, առողջությունը չպիտի զnհ գնա շուկային կամ մենաշնորհներին. Գագիկ Ծառուկյան Իրենց «խաղաղությունը» լինելու է թշնամու պահանջները լիովին բավարարելու միջոցով․ Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր». Ալիև Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Գագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Այն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ Ալեքսանյան«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՀյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում Ինչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը. Էդմոն ՄարուքյանԵրևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթինԱրման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ գոտեմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ ԲայրամովԿիևում տղամարդը փողոցում գնդшկաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել «Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով 13 բջջային հեռախոսի և արգելված այլ պարագաների ներնետման փորձ13 ամենատարածված երազները և դրանց իրական նշանակությունը Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ ԿարապետյանԴիլիջանի թունելում բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել է30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Կենդանակերպի խորագիր․ ի՞նչ են նշանակում անձնական մոլորակները ծննդյան քարտեզում Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ ԽամենեիՉարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերսկսումը գերակա խնդիր չէ․ Ռուսաստանը ոչ մեկին բանակցություններ չի պարտադրում․ ԼավրովԱվստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա ՂահրամանյանԳիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծ