Մահվան ելքով վթար՝ Մասիս քաղաքում․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Հասարակություն2021թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 1810-ի սահմաններում, Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի Մասիս քաղաքի հատվածում միմյանց են բախվել Հրազդան քաղաքի 35-ամյա բնակչի կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի և Մասիս քաղաքի 79-ամյա բնակչի կողմից վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վարորդը մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ավելին՝ այստեղ