Սեպտեմբերի 15-ից մեկնարկում են նոր եռամսյա հավաքներ. խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ
ՀասարակությունՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 2-ի N 1409 - Ն որոշմամբ, 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա նոր վարժական հավաքներ: Ըստ անհրաժեշտության, հավաքների մասնակիցները կներգրավվեն նաև մարտական հերթապահության, հայտնում են ՊՆ-ից:
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:
Հավաքներից խուսափելը առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ:
Կառավարության որոշմանը և հավաքների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ավելին՝ այստեղ