«Հրապարակ». Գեներալ Սարոյանի առողջական վիճակը վատթարացել է
Հասարակություն«Հրապարակ»-ը գրում է.
«Պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը վատթարացել է, նա տանն է, բժիշկների հսկողության ներքո եւ գրեթե չի կարողանում քայլել։ Արդեն մի քանի ամիս է՝ նրան արտասահման բուժզննության էլ չեն տանում, սպասում են վիճակը փոքր-ինչ կայունանա։ Սեպտեմբերի 3-ին գեներալի 57-ամյակը նշել են տանը՝ ընտանիքի անդամները։ Սարոյանի մտերիմներն անգամ ներկա չեն եղել։
Հիշեցնենք, որ Սեյրան Սարոյանը ոտքերի շրջանում անոթային խնդիրներ ունի եւ վերջին տարիներին պարբերաբար բուժվում էր արտասահմանում։
Ավելին՝ այստեղ