Լրահոս
Կարևոր


Պետպատվերով բուժումները սառեցվել են մինչև 2022 թվական

Հասարակություն

Կառավարությունը ֆինանսների սխալ կառավարումով տարվա կեսին կաթվածահար է արել առողջապահական համակարգը:

Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ խոշոր բուժհիմնարկներին 4 միլիարդի չափով պետությունը պարտքեր է կուտակել. օգոստոսի 1-ից Առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (МРТ, КТ): Դեռևս 2004 թվականից գործող օրենքը որոշել են ներքին կարգով դադարեցնել առժամանակ. Այս մասին ներքին կարգով գրություն է իջեցվել ԱՆ-ից:

Փոխարենը՝ պետությունը աղմուկից խուսափելու համար ԲԿ-ների տնօրինությանն առաջարկել է  սրտի վիրահատությունների ու բարդ հետազոտությունների սպասարկումը «կազմակերպել  նիսյա եղանակով»՝ ԲԿ-ի միջոցների հաշվին, բայց սրան կտրականապես դեմ են եղել ԲԿ սեփականատերերը՝ պատճառաբանելով, թե վստահություն չկա:

Մյուս առաջարկը  պետպատվերով բուժումն հետաձգելն է՝ հերթագրման եղանակով հաջորդ տարի,  այս դեպքում էլ ուղեգիրը ձեռքը եկած հիվանդներն են կտրուկ մերժում, մի մասը հարկադրաբար վճարում է տեղում, քանի որ անհետաձգելի հետազոտման կարիք ունի:

Yerevan.Today-ի ձեռքի տակ է  հայտնվել Առողջապահության նախարարությունից ԲԿ-ներին իջեցված այդ ներքին հրահանգի պատճենը:

Ահազանգեր են ստացվում 44-օրյա պատերազմին տուժած հաշմանդամ տղերքից, ասում են՝ «Ուղեգիր տալիս են, մեզ գցում են դռնեդուռ, չեն էլ ասում, որ փողը պրծել ա, ձեր հաշվին գլխներիդ ճարը տեսեք, վիրավորական է այս անտարբերությունը»:

«Մենք կույրաղիք չենք վիրահատում, որ պլանային վիրահատություն դնենք-հետաձգենք, ասենք ոչինչ հիմա պետությունը ճար չունի, տղերք կան 2-3-րդ անգամն են վիրահատվում, դեռ մի հատ էլ պիտի վերականգնողական կենտրոնում բուժվեն, բայց էս քաոսից հասկանում ենք, պետությունն իրեն բացակա դրեց նաև էստեղ, ուրեմն պիտի միլիոնների վարկերի տակ ընկնենք, ճար չկա»:

Ստացվում է՝ անհետաձգելի  սրտի ստենդավորումն ու զոնտավորումը այլևս վճարովի են, պետպատվերի ուղեգիր գրվում է, բայց ձևական, չի սպասարկվում,  զինվորի հերթական վիրահատության համար ծնողը պիտի վճարի վարկով կամ պարտքով՝  ինչ գնով լինի:

Իսկ ինչո՞ւ ֆինանսական կազուսն առաջացավ այսքան շուտ. ոլորտի մասնագետներն ասում են՝ զինվորից թանկ հիմա տուրիստն է համարվում Փաշինյանի համար. Ահռելի ծավալով կորոնավարակով պետպատվեր է իջեցվում

Հայրենի կառավարությունը սիրտը բացել է կորոնայով բուժվող հնդիկների, իրանցիների ու բոլոր այլազգի վարակակիրների առաջ, Ավանի հոսպիտալը երկու ամիս է ծանրաբեռնված ռեժիմով սպասարկում է վարակակիր օտարազգիներին:

Նրանք  բուժվում են լրիվ անվճար հիմունքներով՝ մեր հարկատուների հաշվին, ընդ որում բյուջեից իջեցված՝ մինչև 650 հազար դրամ պետպատվերի շրջանակներում

Առողջապահության նախարարը Yerevan.Today-ի հետ զրույցում հաստատել էր այս ամբողջ տեղեկատվությունը՝ նշելով, որ այո մենք բաց ու պատրաստակամ ենք բոլոր այլազգիների առաջ՝ անգամ այս սուղ բյուջեի միջոցներով՝ փաշինյանական կառավարության մոտեցումն է դա: Ահա այդ մետեցման «շնորհիվ էլ» այսօր  առողջապահական համակարգը կանգնած է լուրջ կազուսի առաջ ու դեռ որոշ պաշտոնյաներ մտմտում են զինվորի բուժման խնդիրը ծածկադմփոց անել:

Ավելին՝ այստեղ

Մեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի ՄսրյանըԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ «Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի ՄխեյանՈւժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ․ Լուկաշենկո Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ ԹրամփԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանՆախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ».ՍԻՄ Կուսակցությունը նախապատրաստվում է ԱԺ ընտրությունների Մարուքյան․ «Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու»ԶՊՄԿ-ն ընդլայնում է արտադրությունը․ նախատեսվում է հասնել տարեկան 30 մլն տոննա հանքաքարի արդյունահանման Investor’s Day Ամերիաբանկում. Ներդրումային ռազմավարություններն ու նոր հնարավորությունները Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը. Արեգա ՀովսեփյանԵրկրի ներսում չենք կարողանում այնպես անել, որ գյուղացին ցորեն արտադրի և ամբողջությամբ կախված ենք դրսի ներկրումներից. Աննա ԳրիգորյանՊետք է վերացնենք ատելության խոսքը և համերաշխություն հաստատենք ամբողջ Հայաստանում․ Ատոմ Մխիթարյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը. ՈՒՂԻՂ Փաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ընդդիմության պառակտումը ուժեղացնում է իշխանությանը․ Աննա ԿոստանյանԸստ նրանց՝ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, միակ բացը այն է, որ մեր պետությունում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտ. Էդմոն Մարուքյան«Երկրի ամենամեծ արդյունաբերական արևային էլեկտրակայանը» գործում է Օմսկի նավթավերամշակման գործարանում Խոսքի և գաղափարների ազատությունը Հայաստանում բերում է բռնաճնշումների․ Ցոլակ ԱկոպյանՎիճաբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրավոր Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բшխվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ «Ուժեղ Հայաստան»-ն իր ձայները այլ թեկնածուի չի՛ տալու. Մարիաննա Ղահրամանյան Եվրոպական գագաթնաժողովը ընտրությունների նախաշեմին՝ աջակցությո՞ւն, թե՞ ռիսկ Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ Հուսահատ քայլեր է անում Փաշինյանը, գիտակցում ՝ արդար խաղի կանոններով չի հաղթի, անցել է անարդարության. Ա. Չալաբյան Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ» Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» «Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլյան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին». «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» «Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԺաննայի խայտառակ օրենքը համոզված եմ հակասահմանադրական է ճանաչվելու․ Ցոլակ ԱկոպյանԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԲնագիծ․ մորաքրոջդ տղային, որ նշանակում ես անձնագրային պետ, դա ի՞նչ է կոչվում' կոռուպցիա․ Արշակ Կարապետյան