Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239, մահվան՝ 13 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 245 264 է, մահվան դեպքերինը՝ 6088
ՀասարակությունՀայաստանում սեպտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 239 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 245 264-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4924 է:
Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1164 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6088-ի:
Ավելին՝ այստեղ