Լրահոս
Կարևոր


Գեղարքունիքի մարզի ոստիկանները իրականացրել են հատուկ օպերացիա. այն կրել է «Դուք դրախտում տեղ չունեք» անվանումը

Հասարակություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության  Գեղարքունիքի մարզային  վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի), ոստիկանության  Սևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի և  ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները ( բաժնի պետ  Սասուն Հարությունյանի),  համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի Դավթաշենի բաժանմունքի ծառայողների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում    գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Սևանի բաժի են բերման ենթարկել  Երևանի բնակիչներ, 31-ամյա Վարդան Խաչատրյանին և  40-ամյա Արմեն Աղասարյանին: 

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին է ահազանգել Տավուշի մարզի բնակիչ, 55-ամյա Գնել Հարությունյանը և հայտնել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող սննդի  օբյեկտներից մեկի մոտ կայանված, իր կողմից վարած շտապօգնության ավտոմեքենայի  առջևի ձախ դռան շարժական ապակին կոտրել են և առջևի աջ նստատեղի վրայից գողացել են իր անձնական պայուսակը: 

Նշված վայր են մեկնել մարզի ոստիկանապետն ու Սևանի ոստիկանապետը: Պարզվել է,  որ գողացված պայուսակում եղել են անձնագիր, նույնականացման քարտ, Արդշինբանկ ՓԲԸ-ի կողմից տրված պլաստիկ քարտ և այլ անձնան իրեր: Տեղում պարզել են, որ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Բերդ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում, իսկ գողացված պայուսակը պատկանում է  նշված բժշկական կենտրոնի բուժքույր,  43-ամյա Նվարդ Քոչարյանին: Նույն օրը Գեղարքունիքի մարզի ոստիկանները սկսել են հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, ինչը կարճ ժամանակում իր արդյունքն է տվել և նշված անձինք բերման են ենթարկվել և պարզվել է, որ  օպերատիվ տեղեկությունները հավաստի էին: 

Հայտնաբերվել է նաև գողոնը: Պարզվել է նաև, որ նշված անձինք մնանատիպ գողություն կատարել են  Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում: Սեպտեմբերի 2-ին  Երևանի բնակիչ, 39-ամյա Գագիկ Բ.-ն  իր Hyundai Tucson վրացական համարանիշներով ավտոմեքենան կայանել է  Դրախտիկ գյուղի  վարչական տարածքում և ժամը 18:00-ի սահմաններում հայտնաբերել է, որ ավտոմեքենայի ապակին կոտրելու միջոցով այնտեղից գողացել են «Դիջի Այ Մավիկ Աիռ 2 Կոմբո» տեսակի թռչող տեսանկարահանող սարք և իր  օտարերկրացի,  34-այա կնոջ «Այֆոն 12 Պռո» բջջային հեռախոսը, պայուսակը, որի մեջ եղել է վերջինիս՝ Վրաստանի քաղաքացու անձնագիրը, 3 բանկային քարտ, սոցիալական քարտ, 30.000 դրամ՝ պատճառելով  1.260.000 դրամի վնաս: 

Տեղում մարզի ոստիկանապետ Ա. Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ խումբ և իրականացվել է հատուկ օպերացիա, որը կրել է  «Դուք դրախտում տեղ չունեք» անվանումը  և խմբի ղեկավար է նշանակվել ոստիկանության համակարգում իր օպերատիվությամբ հայտնի, բազմաթիվ աղմկահարույց դեպքեր բացահայտած, «Շերլոկ Հոլմս» մականվամբ՝ Սևանի ոստիկանապետ Ս. Ջանիկյանը: 



Ավելին՝ այստեղ

ԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ «Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի ՄխեյանՈւժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ․ Լուկաշենկո Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ ԹրամփԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանՆախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ».ՍԻՄ Կուսակցությունը նախապատրաստվում է ԱԺ ընտրությունների Մարուքյան․ «Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու»ԶՊՄԿ-ն ընդլայնում է արտադրությունը․ նախատեսվում է հասնել տարեկան 30 մլն տոննա հանքաքարի արդյունահանման Investor’s Day Ամերիաբանկում. Ներդրումային ռազմավարություններն ու նոր հնարավորությունները Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը. Արեգա ՀովսեփյանԵրկրի ներսում չենք կարողանում այնպես անել, որ գյուղացին ցորեն արտադրի և ամբողջությամբ կախված ենք դրսի ներկրումներից. Աննա ԳրիգորյանՊետք է վերացնենք ատելության խոսքը և համերաշխություն հաստատենք ամբողջ Հայաստանում․ Ատոմ Մխիթարյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը. ՈՒՂԻՂ Փաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ընդդիմության պառակտումը ուժեղացնում է իշխանությանը․ Աննա ԿոստանյանԸստ նրանց՝ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, միակ բացը այն է, որ մեր պետությունում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտ. Էդմոն Մարուքյան«Երկրի ամենամեծ արդյունաբերական արևային էլեկտրակայանը» գործում է Օմսկի նավթավերամշակման գործարանում Խոսքի և գաղափարների ազատությունը Հայաստանում բերում է բռնաճնշումների․ Ցոլակ ԱկոպյանՎիճաբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրավոր Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բшխվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ «Ուժեղ Հայաստան»-ն իր ձայները այլ թեկնածուի չի՛ տալու. Մարիաննա Ղահրամանյան Եվրոպական գագաթնաժողովը ընտրությունների նախաշեմին՝ աջակցությո՞ւն, թե՞ ռիսկ Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ Հուսահատ քայլեր է անում Փաշինյանը, գիտակցում ՝ արդար խաղի կանոններով չի հաղթի, անցել է անարդարության. Ա. Չալաբյան Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ» Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» «Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլյան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին». «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» «Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԺաննայի խայտառակ օրենքը համոզված եմ հակասահմանադրական է ճանաչվելու․ Ցոլակ ԱկոպյանԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԲնագիծ․ մորաքրոջդ տղային, որ նշանակում ես անձնագրային պետ, դա ի՞նչ է կոչվում' կոռուպցիա․ Արշակ ԿարապետյանԱմերիկացի ռեփեր Future-ն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տեսանյութը