«Փաստարակ» լրատվական. Հանրությանը տեղյակ չեն պահում, որ կարող են «ազատվել» և՛ պատվաստվելուց, և՛ պարբերական թեսթավորումից.Մարինա Խաչատրյան
ՀասարակությունՎաղը մեկնարկում է նոր ուսումնական տարի։ Դասապրոցեսն ամենաօրյա առկա ռեմիժով է լինելու։ Համավարակով պայմանավորված որոշակի սահմափակուներ այնուամենայնիվ կգործեն՝ դասախոսները և ուսուցիչները կա՛մ պետք է լինեն պատվաստված, կա՛մ 14 օրը լրանալուն պես ՊՇՌ թեսթի բացասական պատասխան ներկայացնեն։
Ուսուցիչնները և դասախոսները կարծում են, որ սա աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում է։ Ստացվում է, որ նախարարությունն ասում է կա՛մ պատվաստվիր, կա՛մ հրաժարվիր քո աշխատանքից։ Բայց թե աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածով է աշխատակիցն ազատվելու աշխատանքից` պարզ չէ։
«Հայաստանի ուսուցիչների միություն» նախաձեռնության համակարգող Շողեր Բաբայանն ասում է․ «Նախարարությունը վախեցնում է ուսուցիչներին։ Իրենք էլ շատ լավ գիտեն, որ 70-80 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչն աշխատավարձի կեսը չի կարող տալ թեսթի համար։ Արդյունքում ուսուցիչը կունենա աշխատանքը կորցնելու և եկամտից զրկվելու վախ ու կմտածի ոչ թե թեսավորման այլ պատվաստման մասին»։
Կրթության ոլոտի մասնագետներն ասում են՝ ինչո՞ւ պետք է վճարովի թեսթավորվեն միայն չպատվաստվածները, եթե պատվասվածները ևս կարող են վարակվել և վարակը տարածել։ Այս դեպքում ՊՇՌ թեսթի պարտադիր պահանջը դրված է համավարակի կանխմա՞ն, թե՞պետական մակարդակով թեսթերի բիզներին աջակցության համար։
«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը նախարարությանը 3-րդ կիրառելի տարբերակն է առաջարկում։ «Թող բոլոր աշխատակիցների մոտ ստուգեն հակամարմինների առկայությունը, տեսնեն արդյոք նրանք ունե՞ն հակամարմիններ։ Հակամարմինների (IgG) բարձր տիտրը կնշանակի, որ մարդու մոտ առկա է իմունիտետ, ճիշտ այնպիսին, ինչպիսին պատվաստումից հետո. եթե ոչ ավելի ուժեղ,- շեշտում է Խաչատրյանը։ Ընդ որում, այս հետազոտությունը պետք է կատարվի ընդամենը մեկ անգամ։ Հաջորդը, գուցե, անհրաժեշտ լինի կրկնել 6 ամիս անց։
IgG-ի ցածր տիտրի դեպքում բժիշկը խորհուրդ է տալիս ոչ թե պատվաստվել, այլ տարբեր միջոցներով բարձրացնել իմունիտետը։
Ավելին՝ այստեղ