Լրահոս
Կարևոր


Եղել են դեպքեր, երբ մերժել եմ նույնիսկ շատ հայտնի երգիչների․ Էմանուել Հակոբյան

Հասարակություն

Երաժիշտ, երգիչ, գործիքավորող Էմանուել Հակոբյանը, ով հանրությանն առավել հայտնի է Eman մականվամբ, առաջիններից էր, ով  երիտասարդ սերնդին ներկայացրեց հին, բայց և չմոռացված երգերը։

«Առաջին արտիստը, ում հետ համագործակցեցի, Ֆելիքս Խաչատրյանն էր՝ 3․33 խմբի շրջանականերում։ Դեռ 2012թ․ աշխատեցինք «Չինար ես» երգի վրա։ Այդ ժամանակ, ի տարբերություն այսօրվա, դա նոր երևույթ էր հայկական շոու բիզնեսում։ Ժողովրդական երգը ներկայացրինք ռեպ տարբերակով։ Իհարկե, մտածում էինք նաև ձախողվելու մասին, բայց պետք է փաստեմ, որ այդ աշխատանքը մեծ հաջողություն ունեցավ»,- մեզ հետ զրույցում պատմեց երաժիշտը՝ շարունակելով․

«Ցանկացած երգ վերափոխելուց առաջ ես նախևառաջ փորձում եմ հասկանալ, թե այն որքանով հաջողված և հիթային կարող է դառնալ։ Ինքս ինձ համար պատկերացնում եմ, որ այն ոչ թե հին, արդեն բոլորին հայտնի երգ է, այլ բոլորովին նոր աշխատանք։ Եթե այդպես չանեմ, ապա երևակայությունս չեմ կարող օգտագործել, ուղղակի կմնամ հին տարբերակի շրջանակում։ Անկեղծ կլինեմ և կասեմ, որ հին երգերը նորովի դարձնելը շատ ավելի դժվար է։ Ինքնըստինքյան մրցակցություն է առաջանում հնի և նորի միջև։ Այնպես պետք է անել, որ նոր տարբերակը բոլորովին չզիջի հնին, քանի որ այդ ժամանակ ուղղակի անիմաստ կլինի այն ներկայացնելը»,- ասաց Էմանուելը։

Վերջինս նշեց, որ   իրեն առաջարկված ամեն գործ չէ, որ ընդունում է: Հիմնականում կարևորում է, թե տվյալ աշխատանքը հնարավորություն ունի՞ հիթային դառնալ, թե՝ ոչ․

«Եղել են դեպքեր, երբ մերժել եմ նույնիսկ շատ հայտնի երգիչների, քանի որ իմ կարծիքով՝ նրանց կողմից սխալ երգ է ընտրված եղել։ Այս պարագայում ստացվում է, որ կատարում ես աշխատանք, սակայն այն համապատասխան արդյունք չի ունենում։ Շոու բիզնեսի յուրաքանչյուր ներկայացուցիչ  ունի իր նախասիրությունները, իսկ մենք՝ երաժիշտներս, ունենք ընտրելու հնարավորություն՝ աշխատել նրանց հետ, թե ոչ։ Իսկ իմ կանխազգացումն ինձ երբեք չի խաբում։  

Օրինակ, «Հակոբ Հակոբյանի և Արմեն Հովհաննսիյանի հետ ազգագրական երգերի շարան արեցինք՝ ներկայացնելով դրանք նոր տարբերակով։ Փորձեցինք շատ չհեռանալ բնօրինակից, որպեսզի թե նոր սերնդին լսելի լինեն, թե շարունակեն հին սերնդի սրտին մոտ լինել։ Կա մի սահման, որից, նմանատիպ երգերի դեպքում, պարզապես իրավունք չունենք հեռանալու։ Ինչպես նաև ես և Ալիկ Հակոբյանը աշխատեցինք մի նախագծի շրջանակում, երբ արդեն իսկ շատ սիրված և շատ հայտնի երգերը («Կառուսել», «Քո աչքերը, «Իմ ախպերը», «Անցիր նավակ», «Վույ աման, աման, «Շարժիր թաշկինակը») ժամանակակից ձևով մատուցեցինք, ինչից հետո հենց, կարելի է ասել, հայկական երգարվեստում շատացան նմանատիպ աշխատանքները։

Իսկ Ռաֆայել Թունյանի հետ հանդիսատեսին ներկայացրինք «Կապույտ աչքերը», որը ես համարում եմ ամենաստացված աշխատանքներից մեկը, և «Բինգյոլ» երգերի նոր տարբերակները։

Ինչպես նաև դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ համագործակցել եմ հայտնի «Ճոճանակ»,  իսկ Միհրան Ծառուկյանի հետ՝ «Սիրուս կսպասեմ» երգերի շրջանակներում» և այլն։

Պետք է անպայման շեշտեմ, որ այս աշխատանքներից գրեթե բոլորը միլիոնավոր դիտումներ են գրանցել համացանցային տիրույթում, ինչը, ըստ իս, խոսում է դրանց հաջողության և իմ՝ որպես երաժիշտ, չսխալվելու մասին»,- եզրափակեց Էմանուել Հակոբյանը։

Մեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի ՄսրյանըԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ «Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի ՄխեյանՈւժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ․ Լուկաշենկո Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ ԹրամփԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանՆախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ».ՍԻՄ Կուսակցությունը նախապատրաստվում է ԱԺ ընտրությունների Մարուքյան․ «Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու»ԶՊՄԿ-ն ընդլայնում է արտադրությունը․ նախատեսվում է հասնել տարեկան 30 մլն տոննա հանքաքարի արդյունահանման Investor’s Day Ամերիաբանկում. Ներդրումային ռազմավարություններն ու նոր հնարավորությունները Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը. Արեգա ՀովսեփյանԵրկրի ներսում չենք կարողանում այնպես անել, որ գյուղացին ցորեն արտադրի և ամբողջությամբ կախված ենք դրսի ներկրումներից. Աննա ԳրիգորյանՊետք է վերացնենք ատելության խոսքը և համերաշխություն հաստատենք ամբողջ Հայաստանում․ Ատոմ Մխիթարյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը. ՈՒՂԻՂ Փաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ընդդիմության պառակտումը ուժեղացնում է իշխանությանը․ Աննա ԿոստանյանԸստ նրանց՝ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, միակ բացը այն է, որ մեր պետությունում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտ. Էդմոն Մարուքյան«Երկրի ամենամեծ արդյունաբերական արևային էլեկտրակայանը» գործում է Օմսկի նավթավերամշակման գործարանում Խոսքի և գաղափարների ազատությունը Հայաստանում բերում է բռնաճնշումների․ Ցոլակ ԱկոպյանՎիճաբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրավոր Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բшխվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ «Ուժեղ Հայաստան»-ն իր ձայները այլ թեկնածուի չի՛ տալու. Մարիաննա Ղահրամանյան Եվրոպական գագաթնաժողովը ընտրությունների նախաշեմին՝ աջակցությո՞ւն, թե՞ ռիսկ Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ Հուսահատ քայլեր է անում Փաշինյանը, գիտակցում ՝ արդար խաղի կանոններով չի հաղթի, անցել է անարդարության. Ա. Չալաբյան Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ» Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» «Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլյան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին». «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» «Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԺաննայի խայտառակ օրենքը համոզված եմ հակասահմանադրական է ճանաչվելու․ Ցոլակ ԱկոպյանԶելենսկին պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ. Ուկրաինայի ԱԳ նախարար Չինաստանը 2026թ․ շահագործման մեջ կմտցնի 7 ատոմային էներգաբլոկ Ղազախստանում Կասպից ծովի ափ են նետվել 97 փոկերի անկենդան մարմինները «Տարվա լավագույն դերասան» է ճանաչվել Խորեն Լևոնյանը՝ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի համարԲնագիծ․ մորաքրոջդ տղային, որ նշանակում ես անձնագրային պետ, դա ի՞նչ է կոչվում' կոռուպցիա․ Արշակ Կարապետյան