Ինչ իրավիճակ է սահմանին. նոր մանրամասներ
ՀասարակությունԻնչ հնարավոր էր վառել, արդեն վառել են։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սոթք գյուղի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետ Ատոմ Ղարիբյանը։ Մեր հարցին, թե ադրբեջանցիները փորձե՞լ են արդյոք նոր հրդեհներ առաջացնել, Ղարիբյանն ասաց, որ այլևս այրվելու բան չի մնացել ու գյուղացիները թե Կութում, թե Սոթքում կանգնել են կենդանիների համար խոտի բացակայության խնդրի առաջ։
«Մարդիկ մտածում են անասուններին վաճառել, որովհետև հրդեհի հետևանքով չեն կարողանա կենդանիներին խոտով ապահովել»,-տեղեկացրեց Ղարիբյանը։
Սոթքում ադրբեջանցիների կազմակերպած հրդեհի պատճառով այրվել են խոտհարքի դաշտերը, որոնք նախատեսված են ձմռանը կենդանիներին խոտով ապահովելու համար։
«ՀՀ ԱԻՆ ջոկատը Կութում հերթապահություն է իրականացնում։ Նորաբակի ու Սոթքի կողմից ծուխ չի երևում, երեք օր առաջվա այրվող դաշտերից ծուխ դեռևս երևում է, բայց հրդեհը որպես այդպիսին, Կութում մարվել է, Սոթքից էլ ծուխ չի երևում»,-ասաց Ղարիբյանը։
Ավելին՝ այստեղ