Ադրբեջանցիները կրակել են Սոթքի հանքի ուղղությամբ․ փոխհամայնքապետ
Հասարակություն«Այս պահին Սոթքի տարածքում իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան, իմ տեղեկություններով կրակոցները հնչել են լուսադեմին՝ մոտավորապես 06:00-ի սահմաններում»,- այս մասին 24News-ին տեղեկացրեց Գեղամասար համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մարգարյանը:
«Սոթքի բնակավայրի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել, կրակոցները հիմնականում հնչել են հանքի տարածքի ուղղությամբ: Կրակահերթերը եղել են ավտոմատից, ծանր հրետանի չի կիրառվել»,- նշեց Մարգարյանը:
Նրա խոսքով`օգոստոսի 27-ին ընդմիջումներով կրակոցներ են հնչել Սոթքի և Կութ գյուղի ուղղությամբ: Կութ գյուղի ծայրամասում գտնվող տներին և տան պարիսպներին գնդակի հարվածներ են դիպչել, սակայն այս գիշեր կրակոցները հնչել են միայն Սոթքի ուղղությամբ:
Ավելին՝ այստեղ