Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է պատասխան տա Սոլեյմանիի եւ Ալ-Մուհանդիսի սպանությունների համար
ՀասարակությունԻրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը չի կարող խուսափել «Ալ-Հաշդ ալ-Շաաբի» իրաքյան շիա աշխարհազորայինների ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս»-ի ուժերի հրամանատար, գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության հետեւանքներից այն պատրվակով, որ դա արել է նախկին վարչակազմը: Այս մասին հայտնում է Tasnim News-ը::
«ԱՄՆ-ն պետք է պատասխանատվություն կրի դրա համար: Չնայած նրան, որ իրադարձությունը տեղի է ունեցել նախկին ամերիկյան վարչակազմի օրոք, ԱՄՆ կառավարությունը չի կարող խուսափել հետեւանքներից եւ պետք է պատասխան տա»,- ասել է նախարարը:
Ավելին՝ այստեղ