Հնարավո՞ր է արդյոք ստեղծել այնպիսի դեղամիջոց, որը կչեզոքացնի կորոնավիրուսի բոլոր մուտացիաները․ մասնագետը պարզաբանում է
ՀասարակությունԱմերիկացի գիտնականների կողմից հայտնաբերված իմունիտետի հիման վրա, որը կարող է չեզոքացնել կորոնավիրուսի բոլոր հայտնի մուտացիաները, հնարավոր է ստեղծել դեղամիջոց և փոփոխել պատվաստանյութը, սակայն բոլոր տվյալները դեռ պետք է վերլուծվեն և կատարվեն համապատասխան հետազոտություններ վարակիչ հիվանդության մասին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է բժիշկ Եվգենի Տիմակովը:
ԱՄՆ֊ի Վաշինգտոնի համալսարանի Սանկտ Լուիս քաղաքի բժշկական դպրոցի գիտնականները հայտնաբերել են հակամարմին, որը կարող է չեզոքացնել կորոնավիրուսի բոլոր հայտնի մուտացիաները։ Հետազոտությունը հրապարակվել է համալսարանի պաշտոնական կայքում:
«Եթե հայտնաբերվի որոշակի հակամարմին, որը կարող է չեզոքացնել կորոնավիրուսային վարակը, հնարավոր կլինի ստեղծել դեղամիջոցներ, որոնք կսինթեզվեն այլ կենդանիների, այլ օրգանիզմների կողմից և ներարկել այն՝ պատվաստանյութի տեսքով», - ասել է Տիմակովը:
Ավելին՝ այստեղ