Թշնամին երկրորդ անգամ թիրախավորել է Կութ բնակավայրը. Փաշփուշտները վնասել են առնվազն 10-12 տանիք
ՀասարակությունԱդրբեջանցիները երեկ գիշերը կրակել են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ։ Հակառակորդի փամփուշտները մի քանի տան տանիք են ծակել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը։
Երեկոյան 22։00-ին սկսված կրակահերթը տևել է մոտ 30-40 րոպե։ Թիրախավորված է եղել Կութ բնակավայրը։
«Փամփուշտները հասել են տանիքներին ու ծակոտել։ Մեծ վնաս չի եղել, տանիքները չեն փլվել, բայց 10-12 տան տանիքի են կպել ու ծակծկել։ Արդեն երկրորդ անգամ է, որ գյուղի ուղղությամբ են կրակում։ Առաջին անգամ կրակոցներն այդքան շատ չէին, մի երկու փամփուշտ էր տանիքներին կպել։
Մետրի տարբերությամբ փամփուշտը կպել է պատին, որտեղ տանտերն է կանգնած եղել, այսինքն մետրի տարբերությամբ փրկվել է»,-նշեց Սիմա Չիտչյանը՝ հավելելով, որ գյուղում անհանգիստ վիճակ է, քանի որ կրակոցներն արդեն դեպի գյուղի ուղղությամբ են։
Ավելին՝ այստեղ