Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երիտասարդ տղային
ՀասարակությունԱյսօր՝ օգոստոսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 11։45-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան տանող ճանապարհի ոլորանապտույտ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։
Վրաերթի ենթարկվածը, ով երիտասարդ տղա է, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում վրաերթի ենթարկվածի ազգականների ինքնազգացողությունը վատացավ, և օպերատիվորեն ժամանեցին Եղվարդ քաղաքի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առջաին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո կնոջը տեղափոխեցին հիվանդանոց։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանները վրաերթի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր և ենթադրյալ վրաերթ կատարած ավտոմեքենայի դետալներ։
Ավելին՝ այստեղ