Լրահոս
Կարևոր


Ցինիկ ծրագիր, անգրագիտության վերին աստիճան, սովորական «կռուտիտ», լրջագույն վտանգներ. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովում քննարկվում է կառավարության հնգամյա ծրագիրը: «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի բնորոշմամբ, այս ծրագիրը մի քիչ տարբերվում է նախորդից՝ այն իր մեջ ավելի շատ թվեր է պարունակում:

«Ծրագիրը հերթական բարի ցանկությունների փաստաթուղթն է: Բովանդակային մասը համեմված է ճոխ բառապաշարով, բայց հիմնավորվածության տեսանկյունից ինձ մոտ թերահավատության զգացում կա, և դրա համար ունեմ բավականին լուրջ հիմքեր: Ժողովրդական այսպիսի խոսք կա՝ եթե ձեզ խաբում են մեկ անգամ, ապա մեղավոր է խաբողը, եթե խաբում են երկրորդ անգամ, ապա մեղավոր եք դուք: Եթե դիտարկում ենք այս կառավարության նախորդ ծրագրի խոստումները և դրանց՝ 180 աստիճանով տարբերվող կատարողականները, ապա երկրորդ անգամ խաբվելու համար չեմ ուզում մեղավոր լինել: Ինչ վերաբերում է ծրագրի բովանդակային մասին, ապա այն ցինիկ ծրագիր է: Օրինակ՝ հինգ տարվա մեջ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից 85 հազար դրամ դարձնելը ոչ այլ ինչ է, քան ցինիզմ:

«Բյուջեի մասին» օրենքով տարեկան կտրվածքով նախատեսվում է չորս պլ յուս/մինուս 0,5 տոկոս գնաճ: Այդ գնաճը չեն կարողանում պահել, ընդ որում՝ գնաճի են ենթարկվում առաջին սպառման ապրանքները, ինչպես վերջերս եղավ 50, 60, նույնիսկ 80 և 100 տոկոսով: Վառելիքի շուկայում նույնիսկ 200 տոկոսով գնաճ տեղի ունեցավ: Եթե հաշվում ենք միայն հինգ տարվա բյուջեի գնաճը, որը մոտավորապես կլինի 30 տոկոս, նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակը գնաճի հետևից չեն հասցնում: Սա դասական պոպուլիստական քայլ էր: Թիվն աչքի համար միգուցե հաճելի է, բայց երբ այն ավելի շատ վատթարացնող է, քան բարելավող, կարծում եմ՝ անիմաստ գրագրություն են արել: Ստացվում է, որ 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձն ավելի արժեքավոր է, քան 2026 թ.-ի 85 հազար դրամը, այսինքն՝ բարելավում տեղի չի ունենում: Սա առաջին հայացքից տեսողական խաբկանք է այն մարդկանց մոտ, որոնք չեն կարողանում ինքնուրույն հաշվարկել գնաճի ազդեցությունը: Բացի սա, տնտեսական ծրագրի վերաբերյալ վերցրել են մի քանի բառեր, արտահայտություններ, որոնք գրավոր, բանավոր և հրապարակային քննարկումների և քննադատության ժամանակ երեք տարի ասում ենք իրենց: Թե՛ ես, թե՛ մասնագիտական համայնքից շատ տնտեսագետներ շեշտադրում ենք, որ պետք է կիրառել տնտեսագիտական դիվանագիտության ամբողջ գործիքակազմը, բայց դրա կիրառման կարգը, ճանապարհը այս կառավարությունը չի պատկերացնում: Երևի հավանել են «տնտեսագիտական դիվանագիտություն» արտահայտությունը և սկսել կիրառել: Այն խորքային և անելիք պահանջող գործողություն է, որը պետք է սկսել միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունից և բոլոր դեսպանատներին գիտաառևտրային կցորդի դեր տալուց, որը չունենք:

Տնտեսության մեջ կարևորել են վերամշակող արդյունաբերությունը, գիտելիքահենք տնտեսությունը և այլն: Այդպիսի բառապաշարը նույնպես վերցրել են մեր հրապարակային ելույթներից: Որպեսզի Հայաստանում զարգացնենք վերամշակող արդյունաբերությունը, ռազմարդյունաբերությունը, պետք է ստեղծենք հիմքեր, իսկ դրանք չունենք: Չունենք հիմքեր նաև, թե ինչի հաշվին պետք է տուրիզմը զարգացնենք: Գյուղատնտեսությանը վերաբերող հատվածը, կարելի է ասել, անգրագիտության վերին աստիճանն է: Ասում են՝ պետք է զարգացնենք ինտենսիվ այգեգործությունը, անասնապահությունը, բայց ինչի հաշվին՝ նույնպես չգիտեն: Մեր արոտավայրերը, խոտհարքները վտանգի տակ են, դրանք բավականին ծավալով կրճատվեցին, որովհետև հողերի հանձնում իրականացրեցին, իսկ մնացած վայրերում անվտանգության զոնաներ չեն ապահովում: Ինքս ֆինանսների նախարարությանը գրավոր դիմում եմ ուղարկել, որ օրենսդրական փոփոխություն իրականացնեն, բայց այս մարդիկ հետևողականորեն չեն իրականացնում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Նշում է՝ այսօրվա սպառման շուկաներում շատ դժվար է գյուղացիական տնտեսության ներկայացուցիչ - սուպերմարկետ կապի ապահովումը, որովհետև մի կողմից՝ սուպերմարկետից պահանջում են հարկեր՝ ԱԱՀ, շահութահարկ և այլն, իսկ գյուղացին վաճառքի ժամանակ ԱԱՀով հաշիվ չի կարողանում գրել, հետևաբար սուպերմարկետը կա՛մ նրանցից մթերում չի իրականացնում, կա՛մ քսան տոկոս լրացուցիչ գնիջեցում է կատարում: Այս դեպքում, ըստ Սարգսյանի, մրցակցության լուրջ խնդիր է առաջանում գյուղացիների և ջերմոցային տնտեսությունների միջև:

«Գյուղացիները շուկայից անընդհատ դուրս են մղվում: Եթե նպատակադրվում ենք, որ նրանք պետք է բանջարեղեն և միրգ աճեցնեն իրենց տարեկան սպառման ծավալով և մի քիչ էլ ավելի, ապա այդ նպատակին արդեն հասել ենք: Իսկ եթե գործողությունների առանցքն անձն է և նրա բարեկեցությունը, ապա այդ նպատակին այս ծրագրով չենք հասնելու: Ժողովուրդը, որը տուժում է նման անգրագիտությունների հետևանքով, հասկանում է դա, երբ արդեն շատ ուշ է լինում»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ կրկին խոսվեց սահմանագծման և սահմանազատման, կոմունիկացիաների ապաշրջափակման մասին: Հետաքրքրվում ենք՝ արդյո՞ք այս հարցերի վերաբերյալ տրված պատասխանները փարատեցին քաղաքացիների և փորձագետների մտահոգությունները: «Բնականաբար, չենք ստացել մեզ հուզող հարցերի պատասխանները, բոլորս սովորական «կռուտիտ» լսեցինք, այլ բառով ուղղակի բնորոշում տալ հնարավոր չէ: Այս պահին ՀՀ-ն պատրաստ չէ սահմանների ապաշրջափակմանը և բոլոր կոմունիկացիաների բացմանը: Մեր տնտեսությունը, զարգացման աճի տեմպը բավականին զիջում է մեր թշնամի պետություններին, իսկ մեծ տնտեսությունները սովորաբար կլանում են փոքրերին: Մարդիկ այս դարում գնում են հեշտ փող աշխատելու ճանապարհով: Եթե ՀՀ քաղաքացին հասկանա, որ Թուրքիայից լոլիկի ներկրումն ավելի էժան է լինելու, քան աճեցումը, ապա նա գնալու է այդ ճանապարհով:

Սա արդեն լրջագույն վտանգ է: Հաջորդը՝ մեր քաղաքացին պատրաստ է իր գույքը վաճառել օտարին շուկայականից ավելի թանկ գնով: Երաշխավորում եմ, որ թուրքերը նպատակադրված գալու են և կրկնակի գին վճարեն, որպեսզի ձեռք բերեն այդ գույքը: ՀՀ քաղաքացին էլ պատրաստ է այն վաճառել, իսկ սա ևս վտանգավոր է: Այս պայմաններում ապաշրջափակման մասին ընդհանրապես պետք չի խոսել: Ինչ վերաբերում է դեմարկացիային և դելիմիտացիային, այս պահին սա ՀՀ-ի համար լրջագույն սպառնալիք է: Հանրությանը պետք է բացահայտ կերպով ներկայացնեն, թե ինչ է սա նշանակում: Մեր պատկերացրածով՝ սա սահմանների ճշգրտումն է և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես Ադրբեջանի մաս ճանաչումը: Սա նշանակում է, որ հրաժարվում ենք մեր պատմական հայրենիքից և աշխարհին ի ցույց ենք դնում, որ պատրաստ ենք ամեն ինչը նվիրելու: Այսինքն, մեզանից վերցնում են, և մենք համաձայնում ենք»,-ասում է «Աուդիտորների պալատի» նախագահը:

Նման լրջագույն մարտահրավերների պայմաններում օրենսդիր մարմնում երկրի համար կարևոր փաստաթղթի քննարկումը չի անցնում առանց «բախումների»՝ փոխադարձ վիրավորանքներ, սպառնալիքներ, պատգամավորներն իրեր են նետում միմյանց վրա: «Սա շատ վատ երևույթ էր: Այն իր մեջ, իհարկե, սադրանք էր պարունակում: Առաջին անգամ եմ տեսնում, որ երկրի ղեկավարը այդպիսի ոչ ադեկվատ վարքագիծ ունենա, թեպետ դրանում բազմիցս համոզվել ենք: Կսադրի, դրանից հետո կպաշտպանի, հետո կհրահրի բախում: Բայց ուզում եմ ընդհանուր գնահատական տալ սրան: Ինձ համար ընդդիմությունը և իշխանությունը դարձել են նույն կատեգորիայի անբովանդակ, Հայաստանի համար ճոխություն ներկայացնող Ազգային ժողով: Մի կողմ դնենք, որ քաղաքական իշխող ուժը տգետ է, ոչ մի դրական որակ չունի:

Սա գիտենք, բազմիցս համոզվել ենք, սա չի էլ քննարկվում: Այսօր թրենդային էլ չէ կառավարությանը քննադատելը, քանի որ այնտեղ բան չկա քննադատելու: Այս կարևորագույն փաստաթղթի քննարկման ժամանակ ընդդիմությունը պետք է լինի ավելի բովանդակային, ավելի թիրախային և կառուցողական հարցադրումներ իրականացնի: Ե՛վ իշխանությունից, և՛ ընդդիմությունից կցանկանայի տեսնել բովանդակային և ՀՀ հարատևմանն ու զարգացմանը, քաղաքացու բարեկեցությանը, անվտանգությանն ու առողջությանն ուղղված քննարկումներ, ինչին բավականին երկար ժամանակ ականատես չենք լինում: Իսկ մենք ժամանակ չունենք դատարկաբանություններով զբաղվելու»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վիճшբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրшվոր Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելՓաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանՄենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ «Mercedes G» քշողը նպաստ է ստացել․ նրանց պատճառով մյուս կարիքավորի համար չենք կարողանում ավելի որակյալ ծառայություններ մատուցել․ ՓաշինյանՄեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի ՄսրյանըԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ «Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի ՄխեյանՈւժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ․ Լուկաշենկո Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ ԹրամփԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանՆախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ».ՍԻՄ Կուսակցությունը նախապատրաստվում է ԱԺ ընտրությունների Մարուքյան․ «Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու»ԶՊՄԿ-ն ընդլայնում է արտադրությունը․ նախատեսվում է հասնել տարեկան 30 մլն տոննա հանքաքարի արդյունահանման Investor’s Day Ամերիաբանկում. Ներդրումային ռազմավարություններն ու նոր հնարավորությունները Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը. Արեգա ՀովսեփյանԵրկրի ներսում չենք կարողանում այնպես անել, որ գյուղացին ցորեն արտադրի և ամբողջությամբ կախված ենք դրսի ներկրումներից. Աննա ԳրիգորյանՊետք է վերացնենք ատելության խոսքը և համերաշխություն հաստատենք ամբողջ Հայաստանում․ Ատոմ Մխիթարյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը. ՈՒՂԻՂ Փաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ընդդիմության պառակտումը ուժեղացնում է իշխանությանը․ Աննա ԿոստանյանԸստ նրանց՝ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, միակ բացը այն է, որ մեր պետությունում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտ. Էդմոն Մարուքյան«Երկրի ամենամեծ արդյունաբերական արևային էլեկտրակայանը» գործում է Օմսկի նավթավերամշակման գործարանում Խոսքի և գաղափարների ազատությունը Հայաստանում բերում է բռնաճնշումների․ Ցոլակ ԱկոպյանՎիճաբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրավոր Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բшխվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ «Ուժեղ Հայաստան»-ն իր ձայները այլ թեկնածուի չի՛ տալու. Մարիաննա Ղահրամանյան Եվրոպական գագաթնաժողովը ընտրությունների նախաշեմին՝ աջակցությո՞ւն, թե՞ ռիսկ Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ Հուսահատ քայլեր է անում Փաշինյանը, գիտակցում ՝ արդար խաղի կանոններով չի հաղթի, անցել է անարդարության. Ա. Չալաբյան Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ» Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» «Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլյան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին». «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ» «Բարսելոնան» կերկարաձգի Ֆլիկի պայմանագիրը Մուշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդուն ու կնոջըԺաննայի խայտառակ օրենքը համոզված եմ հակասահմանադրական է ճանաչվելու․ Ցոլակ Ակոպյան