Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցին լուսանկարել է ռուս խաղաղապահների գտնվելու վայրը. WarGonzo
ՀասարակությունԲաքուն պնդում է, որ զինվորը մոլորվել էր, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ զինվորն Արցախի տարածք էր եկել այլ նպատակներով, հաղորդում է WarGonzo-ն:
Մասնավորապես, ըստ աղբյուրների, զինծառայողի մոտ հեռախոս է եղել, որում մեծ թվով լուսանկարներ եւ տեսանյութեր են հայտնաբերվել, որոնք ցույց են տալիս ռուսական խաղաղապահ ուժերի տարբեր օբյեկտների գտնվելու վայրը եւ ռուսական տեխնիկայի տեղաշարժը:
Բացի այդ, ճիշտ մեկ օր առաջ, ըստ VarGonzo-ի լրագրողների, Լիսագորի տարածքում եւս մի «վշտեցնող միջադեպ» էր տեղի ունեցել ադրբեջանցու մասնակցությամբ, որի մանրամասները չեն հաղորդվում:
Ավելին՝ այստեղ