Կողմերը քչացրել են զինվորների թիվը. բացառիկ մանրամասներ Սյունիքից
ՀասարակությունԲաղրամյան 26 տելեգրամյան ալիքը գրում է. Ադրբեջանցիները երեկոյան պաշտոնապես հայտարարել են, թե իբրև հայ զինվորականները հարձակվել են ադրբեջանցի զինվորականի վրա և սվինով վիրավորել են նրան։ Հայտարարությունից հետո Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհի Չայզամի կոչվող հատվածում ադրբեջանցիները փակել են ճանապարհը, ինչին հաջորդել է ռուս և հայ սահմանապահների կողմից համարժեք գործողություն։ Կողմերը նշանակալի ուժեր են կուտակել՝ ընդհանուր մինչև 50 ավտոմեքենա, ստեղծվել է լարված իրավիճակ։ Ռուսները և հայերը պահանջել են բացել ճանապարհը՝ վկայակոչելով կնքված եռակողմ համաձայնագիրը, սակայն ադրբեջանցիները հրաժարվել են։ Ռուս սահմանապահների առաջարկին՝ ապացույցներ ներկայացնել վիրավորված զինվորի մասին, ադրբեջանցիները պատասխանել են, որ առավոտյան։ կներկայացնեն։
Ավելին՝ այստեղ