Աննա Մկրտչյանի ինքնազգացողությունը վատացել է. շտապ օգնություն են կանչել ԱԺ
ՀասարակությունԱզգային ժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իրեն վատ է զգացել։ Գործընկերները ստիպված են եղել նրա համար շտապ օգնություն կանչել։
Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկմանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցը դուր չեկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներին, որոնք սկսեցին աղմուկ բարձրացնել դահլիճում։
Մկրտչյանն իր հարցում անդրադարձել էր Փաշինյանի թիկնապահներին եւ ասել, որ Փաշինյանը ԱԺ դահլիճ է եկել «ախրանիկներով»։ Այս հայտարարությունից հետո Ալեն Սիմոնյանն Աննա Մկրտչյանին նախազգուշացում հայտարարեց։
Իշխանական պատգամավորներն էլ իրենց հերթին տեղից սկսեցին արձագանքել Աննա Մկրտչյանի հայտարարությանը։
Ավելին՝ այստեղ