Ինչպե՞ս են վարժական հավաքների մեկնողները մարելու վարկերը, եթե ավելի քիչ վարձատրվեն. մեկնաբանում է ՊՆ ներկայացուցիչը
ՀասարակությունՀՀ ՊՆ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությա պետ, գնդապետ Արմեն Ավթանդիլյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչպես են օգոստոսի 25-ին մեկնարկող եռամսյա վարժական հավաքներին զորակոչվող պահեստազորայինները մարելու իրենց վարկային պարտավորությունները, եթե, որպես զինծառայող, շատ ավելի քիչ վարձատրվեն այդ ընթացքում՝ ելնելով իրենց կոչումից, քան նրանց ամսական եկամուտն է:
ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ օրենքով այդ խնդիրը կարգավորված չէ, իսկ Պաշտպանության նախարարությունը պատասխանատու է լինելու ըստ զինվորական կոչումների տրվելիք աշխատավարձերի համար:
Ավելին՝ այստեղ