Հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ առաջիկա 5 օրերին Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ուստի նախարարությունից հորդորում են պահպանել կանոնները՝ հրդեհներից խուսափելու նպատակով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ին` գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ավելին՝ այստեղ