ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Հասարակություն«Կասկադ» անսամբլի արտիստները համերգային ծրագրով հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների առաջ: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Հաղորդվում է, որ վերջին մեկ շաբաթում երաժիշտներն ու մենակատարները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության նախաձեռնությամբ խաղաղապահների համար համերգներով հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի 27 դիտակետում, ինչպես նաև համերգ են տվել Աղդամի (Ակնա) ռուս-թուրքական միջգերատեսչական կենտրոնում:
Նշվում է, որ համերգային շրջագայության ժամանակ արտիստներին հաջողվել է այցելել ռուսական խաղաղապահ զորակազմի ամենահեռավոր դիրքեր:
Խմբի երգացանկը կազմված է եղել ռազմահայրենասիրական, հեղինակային երգերից, որոնք գրվել են սպաների և զինվորականների կողմից, որոնք 80-ականներին ծառայել են Աֆղանստանում:
Ավելին՝ այստեղ