Լրահոս
Կարևոր


Բաքուն ու Անկարան նոր պլան ունեն. Ինչ են ծրագրում Թուրքիայի ու Ադրբեջանի Պնախարարները

Հասարակություն

Մետաքսյա Շալունց

Ադրբեջանի կողմից իրականացվող մի շարք սադրիչ գործողություններին Զինված ուժերը տալիս են արժանի պատասխան, երեկ ԱԺ-ում հայտարարել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։ Հիշեցնենք, որ սահմաններին ստեղծված իրադրության շուրջ փակ քննարկումն ԱԺ-ում նախաձեռնել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը։ «Մեր հանրության շրջանում տարածված է այն, որ մենք ունենում ենք կորուստներ ու հակառակորդն անկորուստ է, դա այդպես չէ, իրականությանը չի համապատասխանում, հակառակորդը նույնպես ունի մարդկային կորուստներ ինչպես անվերադարձ, այնպես էլ սանիտարական կորուստներ: Մենք վերահսկում ենք մեր սահմանները և այդ խնդիրը, որն առաջադրված է Զինված ուժերին, մեր բանակին, մենք կատարելու ենք», - նշել է Ասրյանը:Պաշտպանության նախարարությունը շաբաթասկզբին հաղորդեց՝ Արարատի մարզի՝ Երասխի ուղղությամբ, Սյունիքի մարզի Սև լճի շրջանում և Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում ադրբեջանական զինուժի հետ մարտերի հետևանքով հայկական կողմը երկու զոհ է տվել, ադրբեջանականը՝ առնվազն չորս զոհ և մեկ վիրավոր։ Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ բացված կրակի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել զինված ուժերի մեկ զինծառայող: Ադրբեջանական կողմը 1 զոհ ու մեկ վիրավոր ունի:

Ի՞նչ նպատակն է հետապնդում Ադրբեջանը սահմանային լարումներ հրահրելով, Գլխավոր շտաբի պետի տեղակալի ներկայացմամբ, հակառակորդը փորձում է տարբեր միջոցներով ճնշում գործադրել, բայց դա չի ստացվում։ Ըստ Ասրյանի, նույն Սև լճի տարածքում ադրբեջանական զինված ուժերը փորձել են մոտենալ հայկական մարտական դիրքերին, սակայն ձախողել են։ Հարցին՝ արդյոք ադրբեջանական կողմի նպատակն առաջխաղացում ունենալն է, Ասրյանն ուղիղ պատասխան չտվեց. «Նպատակը առաջխաղացում ունենալը, դա ռազմական տերմինաբանության մեջ հասկացվում է տարբեր կերպ, կարող է նույնիսկ առաջխաղացում ունենալու միտում չի ունեցել:

Հակառակորդը կարող է փորձել ստուգել նաև մեր զինծառայողների իրականացրած ծառայությունը՝ իրենց սադրիչ գործողությամբ: Այսինքն՝ ինչպես է արձագանքում հայկական կողմը իրենց սադրիչ գործողությանը»: Թե քանի՞ ադրբեջանցի զինծառայող կա Հայաստանի ինքնիշխան տարածքում, Գլխավոր շտաբի պետի տեղակալը խուսափել է պատասխանել։

Երեկ խորհրդարանում էր նաև Արցախի նախագահը։ Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ. հանդիպմանն, ըստ Հարությունյանի, սոցիալական և անվտանգային հարցեր են քննարկվել:

Մինչ ՀՀ պատկան մարմիններն անգամ չեն հստակեցնում, թե ՀՀ ինքնիշխան տարածքում որքան ադրբեջանցի զինծառայող է գտնվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները երեկ հերթական անգամ քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։ Ստամբուլում մեկնարկել է IDEF-2021 պաշտպանական միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակում էլ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ:

Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը նշել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ: Նրանք խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից, և թուրք նախարարը վերահաստատել է՝ «Թուրքիան շարունակում է աջակցել իր եղբայր ադրբեջանցիներին»։

Այն բանից հետո, երբ Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպում է Ադրբեջանի իշխանություններին՝ դրանից հետո մշտապես իրավիճակը լարվում է: Անցյալ տարի օգոստոսին էլ թուրքական պատվիրակությունը հանդիպեց ադրբեջանցի գործընկերներին, և մեկ ամիս անց՝ սկսվեց պատերազմը:

Հիմա տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանն ու Թուրքիան հերթական սադրանքն են լարում, հերթական պատերազմն են հրահրելու, իսկ մեր իշխանությունը խոսում է խաղաղություն հաստատելու դիրքերից, այն դեպքում, երբ թշնամին մեր երկրի տարածքում է, իսկ Ալիևը շարունակում է սպառնալ, թե՝ Հայաստանի տարածքում՝ «որտեղ ցանկանան՝ այնտեղ էլ կկանգնեն»:

Ի դեպ, օգոստոսի 17-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը Ստամբուլում մասնակցել է IDEF-2021 պաշտպանական միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Պաշտոնական Բաքուն հայտնում է, թե նախարարը ուսումնասիրել է տարբեր ընկերությունների կողմից արտադրված զենքը, սարքավորումները և ռազմական տեխնիկան, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել թուրքական պաշտպանական արդյունաբերության մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

Ավելին՝ այստեղ

 

Էժան ավիատոմսն «ավելի թանկ» կարող է նստել պետության վրա. Արարատ Միրզոյան Կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի ձեռքբերումը «Յուվենտուսը» երկարաձգեց պայմանագիրը Լոկատելիի հետ Վիճшբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրшվոր Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվելՓաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը. Սուրեն ՍուրենյանցՈչ ոք չի կարող կանգնեցնել մեզ փոփոխությունների ճանապարհին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Գոհար ՂումաշյանՄենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ «Mercedes G» քշողը նպաստ է ստացել․ նրանց պատճառով մյուս կարիքավորի համար չենք կարողանում ավելի որակյալ ծառայություններ մատուցել․ ՓաշինյանՄեկնարկել են «Մոնթե» ֆիլմի նկարահանումները․ Մոնթեին կմարմնավորի Վլադիրմի ՄսրյանըԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ «Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի ՄխեյանՈւժեղ թիմ. ուժեղ առաջնորդ․ փոփոխությունը ճանապարհին է․ փոփոխություն՝ միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԹրամփը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ԱՄՆ-ն ամենակարող չէ․ Լուկաշենկո Ես ավարտել եմ 8 պшտերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պшտերազմ․ ԹրամփԼՀԿ համամասնական ցուցակի եռյակը. Էդմոն ՄարուքյանՆախագահի պաշտոնում առաջարկվում է Միքայել Աջապահյանի թեկնածությունը․ Էդմոն ՄարուքյանԼպիրշության մաստեր-կլաս Փաշինյանից ու Ջուլհակյանից «ՀայաՔվեի» նպատակն է հասնել ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ բնակության համայնքից․ Ավետիք ՉալաբյանԷրդողանի ծաղրը ՀՀ իշխանությունների հասցեին Բաքուն ոչ մի հետքայլ չի անում իր նարատիվներից Այս ընտրությամբ որոշվելու է Հայաստանը պետություն մնալու է, թե ոչ. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ».ՍԻՄ Կուսակցությունը նախապատրաստվում է ԱԺ ընտրությունների Մարուքյան․ «Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու»ԶՊՄԿ-ն ընդլայնում է արտադրությունը․ նախատեսվում է հասնել տարեկան 30 մլն տոննա հանքաքարի արդյունահանման Investor’s Day Ամերիաբանկում. Ներդրումային ռազմավարություններն ու նոր հնարավորությունները Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը. Արեգա ՀովսեփյանԵրկրի ներսում չենք կարողանում այնպես անել, որ գյուղացին ցորեն արտադրի և ամբողջությամբ կախված ենք դրսի ներկրումներից. Աննա ԳրիգորյանՊետք է վերացնենք ատելության խոսքը և համերաշխություն հաստատենք ամբողջ Հայաստանում․ Ատոմ Մխիթարյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը. ՈՒՂԻՂ Փաշինյանական իշխանությունը խուճապահար ձերբակալում է բոլոր ընդդիմախոսներին Ընդդիմության պառակտումը ուժեղացնում է իշխանությանը․ Աննա ԿոստանյանԸստ նրանց՝ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, միակ բացը այն է, որ մեր պետությունում չկա երդվյալ ատենակալների ինստիտուտ. Էդմոն Մարուքյան«Երկրի ամենամեծ արդյունաբերական արևային էլեկտրակայանը» գործում է Օմսկի նավթավերամշակման գործարանում Խոսքի և գաղափարների ազատությունը Հայաստանում բերում է բռնաճնշումների․ Ցոլակ ԱկոպյանՎիճաբանություն է տեղի ունեցել Երևանի թիվ 164 դպրոցում․ կա վիրավոր Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բшխվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրшվոր Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ «Ուժեղ Հայաստան»-ն իր ձայները այլ թեկնածուի չի՛ տալու. Մարիաննա Ղահրամանյան Եվրոպական գագաթնաժողովը ընտրությունների նախաշեմին՝ աջակցությո՞ւն, թե՞ ռիսկ Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ Հուսահատ քայլեր է անում Փաշինյանը, գիտակցում ՝ արդար խաղի կանոններով չի հաղթի, անցել է անարդարության. Ա. Չալաբյան Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ. «Փաստ» Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ. «Փաստ» Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» «Այս մարդը Բաքվի ձեռքում դարձել է «դամոկլյան սուր»՝ կախված հայ ժողովրդի գլխին». «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Դռնեդուռ ընկած՝ հարցուփորձ են անում. «Փաստ» Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները. «Փաստ» Ոստիկանական վայրենությունն ու իշխանության վախերը. ի՞նչ են արձանագրելու եվրոպացի պաշտոնյաները. «Փաստ»