Անհայտ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ԱԱԾ–ի դիմաց (ուղիղ)
ՀասարակությունԱնհայտ կորած զինծառայողների հարազատներն այսօր՝ օգոստոսի 19-ին, բողոքի ակցիա են իրականացնում Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց։
Զինծառայողի հարազատներից մեկն էլ լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ծնողները նույնպես փաստեր են հավաքում, թե որտեղ կարող են լինել իրենց որդիները.
«Հայրերը խրամատներ են մտնում, որոնողական աշխատանքներ են իրականացնում ԱԻՆ-ի ու Կարմիր խաչի աշխատակիցների հետ։ 21 անհայտ կորած զինծառայողներից միայն 9-ի մարմիններն են գտել, որոնցից 8-ն էլ նույնականացվել էր. մեկն էլ դեռ չենք կարողանում պարզել՝ ում երեխան է»։
Հարազատը պատմեց, որ անհայտ կորած 21 զինծառայողները Ցոր զորամասից են։
Ավելին՝ այստեղ